Ավիավթարի ամբողջական պատկերը կպարզվի «սեւ արկղերը» բարձրացնելուց հետո

PanARMENIAN.Net - Ավիավթարի ամբողջական պատկերը կպարզվի, երբ հնարավոր լինի «սեւ արկղերը» հանել ծովի հատակից, որոնք ֆրանսիացի մասնագետները եւ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները հայտնաբերել են 680 մ խորության վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, համաշխարհային պրակտիկայում դեռեւս դեպք չի եղել, որ նման խորությունից բարձրացվի որեւէ սարք, թեեւ այդ հարցով փորձագետները դիմել են աշխարհի առաջատար երկրներին:

«Ներկայումս հստակ կարելի է ասել, որ ինքնաթիռը եղել է տեխնիկապես սարքին վիճակում եւ հասել է Սոչիի դիսպետչերական ծառայության պատասխանատվության գոտի եւ հարցում է արել վայրէջքի վերաբերյալ: Դիսպետչերը պատասխանել է, որ եղանակը անբարենպաստ է, որից հետո ինքնաթիռը պտույտ է գործել եւ ուղղություն վերցրել դեպի Երեւան: Արդեն բավական հեռանալով Սոչիից եւ մտնելով վրացական դիսպետչերական ծառայության պատասխանատվության գոտի, օդաչուն եւս մեկ անգամ հարցում է արել Սոչի: Պատասխան ստանալով, որ եղանակը բարելավվել է եւ նրանք կարող են վայրէջք կատարել, ինքնաթիռը, կրկին մտնելով Սոչիի դիսպետչերական ծառայության պատասխանատվության գոտի, գնացել է վայրէջքի: Երբ բարձրությունն արդեն եղել է 300 մ, դիսպետչերը եւ օդերեւույթաբանական ծառայությունը հայտնել են, թե եղանակը կտրուկ վատթարացել է եւ հարկ է կատարել եւս մեկ շրջան եւ վայրէջք կատարել մյուս թռիչքուղու վրա: Անմիջապես դրանից հետո կապն ինքնաթիռի հետ ընդհատվել է եւ, ինչպես պարզվեց հետագայում, ինքնաթիռը ծովն է ընկել»,-ասել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---