Ս.Սարգսյանը չի համարում, թե ռուսական կողմը մեղքը բարդում է Ա-320-ի օդաչուների վրա

PanARMENIAN.Net - «Ես բոլորովին այն տպավորությունը չունեմ, թե մեղքը բարդում են օդաչուների վրա եւ ռուսական կողմից ոչ մի միտումնավոր բան չեմ նկատում: Ես կցանկանայի եւս մեկ անգամ հաստատել, որ ՌԴ ղեկավարությունը, Կրասնոդարի մարզի վարչակազմը, Սոչիի քաղաքապետը բացառիկ բարյացակամ վերաբերմունք են դրսեւորում մեր հանդեպ եւ մենք կարող ենք միայն երախտապարտ լինել»,-հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, մայիսի 4-ի ընթացքում գործի է դրվել 700 մարդ, հատուկ ինքնաթիռ, ուղղաթիռներ, շուրջ 20 փրկարարա-որոնողական նավեր: «Սակայն ցավոք, ողջ օրվա ընթացքում չհաջողվեց ոչ ոքի հայտնաբերել: Այսօրվա դրությամբ (մայիսի 4-ի) հաստատվել է 24-ի ինքնությունը: Օդանավակայանում սպասում են ուեւորատար եւ ԻԼ-76 ինքնաթիռները, մարդկանց եւ մարմինները տեղափոխելու համար: Շատ բարդ է հուսալ, որ դեռեւս կգտնվեն դիակներ, սակայն որոնողական աշխատանքները կշարունակվեն, որքան որ անհրաժեշտ լինի»,-նշել է նա:



«Մենք երկար զրուցել ենք մերձավորների հետ: Խնդիրները շատ են: Կային մարդիկ, որ խմբով էին թռչում, երեք, չորս, հինգ հոգով, եւ ստացվում է այնպես, որ մեկ հարազատի դին գտնվել է, մյուսինը` ոչ: Ռուսաստանի իշխանությունների, տարբեր մասնագետների, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի եւ այլոց միջովոց մենք փորձում ենք թեկուզ որոշ չափով... գուցե տեղին չէ այստեղ ասել «մեղմել» այդ մարդկանց վիշտը, սակայն անել այնպես, որ նրանք չբախվեն լրացուցիչ դժվարությունների հետ»,-ընդգծել է Ս.Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---