Սիրիայի բանակը մի քանի ժամում գրավել է Մահիմաթ ալ-Թույուր բլուրը![]() 30 ապրիլի 2014 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիական «Վաթան» օրաթերթը գրում է, որ այն պահին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցնորքների իրականացման համար, հույսը դնելով չեչենների, դաղստանցիների ու մաղրեպցիների վրա, ղեկավարում է Հալեպի ու Քեսաբի ճակատամարտերը, Սիրիայի բանակը մի քանի ժամում ամբողջովին իր վերահսկողության տակ է առել Մահիմաթ ալ-Թույուր բլուրը: Վերջերս Հալեպում բանակի դիրքերի ու զորամասերի դեմ հարձակում գործող «Ահլ ալ-Շամ» խմբավորման «Ռազմական ծրագրավորման կենտրոնի» հետ սերտ կապեր ունեցող աղբյուրները «Վաթանին» հայտնել են, որ կենտրոնը ստեղծվել է թրքական գաղտնի ծառայությունների աջակցությամբ, և այն ղեկավարում են թուրքերը, գրում է «Ազդակ» օրաթերթը: Աղբյուրները նշել են, որ Թուրքիան Հալեպը ապակայունացնելու համար մոտ 2000 զինյալ է ուղարկել, որոնց մեծամասնությունը չեչեններ և դաղստանցիներ են, ինչպես նաև` արաբներ: Նրանք ծանր ու արդիական զենքեր են կիրառում: Աղբյուրները հավելում են, որ Էրդողանի կառավարությունը «Ռազմական ծրագրավորման կենտրոնին» տրամադրում է գաղտնի տեղեկություններ, որոնց աղբյուրը բանակի շարժմանը հետևող արևմտյան արբանյակներն են, սակայն բանակի կիրառած մարտավարությունն ապակողմնորոշել է նրանց` հետ մղելով աննախադեպ հարձակումները, այդպիսով արգելք հանդիսանալով, որ ուժերի հավասարակշռությունը որևէ կերպ խախտվի: Սիրիական բանակն իր օդուժը մոտեցրել է թուրք-սիրիական սահմանին՝ Քեսաբի հանդեպ վերահսկողությունը վերականգնելու միտումով: Սիրիահայերը սիրիական աղբյուրների վրա հղումով հայտնել են «Գազետա.Ru»-ի թղթակցին, որ բանակը շարժվում է Քարադուրան հովտի ուղղությամբ, որը գտնվում է Քեսաբից 4 կմ հեռավորության վրա: Հաղորդվում է, որ սիրիական բանակը որոշեց օդուժ կիրառել միայն ստանալով հայ համայնքի համաձայնությունը: Ավելի վաղ համարվում էր, որ քաղաքում կարող են որոշ բնակիչներ մնացած լինել, հիմնականում տարեցներ, և Քեսաբը վերադարձնելուն ուղղված գործողությունները զգուշավոր էին: Զինվորականներն արդեն կոչ են արել տեղաբնակներին ազատագրումից անմիջապես հետո վերադառնալ քաղաք: Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, Լաթակիա գավառի հյուսիսում բանակային ստորաբաժանումներն ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ վերահսկողության տակ են առել թիվ 24 բարձունքը: Քեսաբի ազատագրման գործողության մեկնարկը հաստատել է նաև լիբանանյան Aztag թերթը, որը գրում է, որ օդուժից բացի, գործողությանը մասնակցում են նաև ծովային հետևակի մարտիկները: Արդեն ազատագրվել է Քարադուրան բնակավայրը Քեսաբից ոչ հեռու: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին մոտ 100 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ: Photo: Anadolu ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |