Կործանված Ա-320-ի բեկորները որոնում են 60 կմ շառավիղում

PanARMENIAN.Net - Սոչիի մոտ կործանված Ա-320-ի բեկորների որոնումը տարվում է Աբխազիայի սահմանից մինչեւ Կրասնոդարի մարզի Գոլովինկա գյուղն ընկած տարածքի ափամերձ գծի ուղղությամբ: Այդպիսով, որոնման գոտին ունի շուրջ 60 կմ երկարություն: Ավելի հեռու, ըստ մասնագետների, ինքնթիռի բեկորները չէին կարող ընկնել: «Նավապետ Բեկլեմիշեւ» նավի եւ «Կալմար» ստորջրյա սարքավորումներից հիդրոլոկատորի միջոցով հետազոտվում է ծովի հատակը: Աշխատանքներին մասնակցում են ռուս եւ հայ մասնագետներ, ինչպես նաեւ Ա-320-ի արտադրող` Airbus Industrie միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչները: «Սեւ արկղերը» դեռեւս չեն հայտնաբերվել: Ինչպես ճշտում են ԱԻՆ-ում, գործողության վայրում չկան սարքավորումներ, որոնց միջոցով հնարվոր կլիներ հանել «սեւ արկղերը»: «Կալմար» համալիրի հզորությունը չի բավականացնի:

Ավելի վաղ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել դիմել արտերկրին ինքնգիրները բարձրացնելու համար օգնության նպատակով, եթե նման միջոցներ չլինեն երկրի ներսում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---