Հակադիֆամացիոն լիգան վերանայել է դիրքորոշումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը![]() 21 մայիսի 2014 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հակադիֆամացիոն լիգան (ADL) մայիսի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): «Քանի որ կրկին արծարվծում է Հայոց ցեղասպանության հարցում Հակադիֆամացիոն լիգայի դիրքորոշման հարցը, կցանկանայինք հստակեցնել՝ հաստատելով այն, ինչ ասել ենք 2008 թվականի օգոստոսին: Հակադիֆամացիոն լիգան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է ADL հայտարարության մեջ: «Մեր հայտարարությունը 2008 թվականի հայտարարության վերամշակված տարբերակն է: Սակայն 2007 թ. հայտարարության մեջ Հակադիֆամացիոն լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը խուսափեց «ցեղասպանություն» բառեզրի կիրառումից Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին խոսելիս»,-ասվում է փաստաթղթում: Հակադիֆամացիոն լիգայի հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ հրեական համայնքի ապրիլի 23-ի հայտարարությունը, որտեղ կոչ արվեց թուրքական կառավարությանը հաշվի նստել Հայոց ցեղասպանության փաստի հետ: 2007 թ. սեպտեմբերին Հակադիֆամացիոն լիգայի (ADL)տնօրեն Ֆոքսմանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո ասաց. «Վարչապետը կոչ է արել Թուրքիային ու Հայաստանին միասնական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի պատմական փաստերը և ակնկալում է, որ ԱՄՆ հրեական համայնքը կսատարի Թուրքիային այս հարցում: Բարեկամների միջև լինում են տարաձայնություններ, ինչպես, օրինակ Լիգայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Սակայն, այդ հարցը չի կարող առարկա դառնալ Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի թիվ 106 բանաձևի ընդունման համար»: Ամերիկայի Հայկական համագումար (Armenian Assambly of America), համաամերիկյան հայկական կազմակերպություն է: Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։ Հակադիֆամացիոն լիգան (ADL)ամերիկյան իրավապաշտպան հասարակական քաղաքական կազմակերպություն է, որը հակազդում է հակասեմիթիզմին ու այլատյացության այլ դրսևորումներին հրեաների հանդեպ: Հիմնվել է կազմակերպությունը 1913 թ. «Բնեյ Բրիտ» հրեական կազմակերպության կողմից, կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ունի մոտ 30 բաժանմունք ԱՄՆ-ում ու 3 բաժանմունք այլ երկրներում: Տարեկան բյուջեն կազմում է 50 մլն դոլար, տնօրենն է Աբրահամ Ֆոքսմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |