«Դ!ԵՄ ԵՄ»-ի սատարման երթը. Պետական ապարատում ճնշումները համատարած են (թարմացված)![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» թիմը դուրս էր եկել սատարման երթի` ի պաշտպանություն գործատուների կողմից ճնշումների ենթարկվող քաղաքացիների: «Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են»,- նշված է երթի մասին հաղորդագրության մեջ: Սահմանադրական դատարանի կողմից օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչվելուց հետո կուտակայինի մասին օրենքը լրամշակվել է. արդյունքում համակարգում ներգրավվել չցանկացողները պետք է համապատասխան դիմում գրեն իրենց գործատուին։ Նախաձեռնության անդամները նշում են, որ վերջիններիս կողմից աշխատակիցների դիմումները մերժելու դեպքերի մասին ահազանգեր են ստացել: Թիմի անդամները նաև նշում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ, գրում է Tert.am-ը: Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին անձնագրեր, ինչը, նրանց խոսքով՝ խորհրդանշում է ՀՀ քաղաքացի լինելը: Բացի այդ մասնակիցները պաստառներ էին պարզել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նկարները: «Աշոտյա՛ն, FB-ից log out եղի՛ր, մտիր՛ իրականություն», «Տարո՛ն, սիրուն չի մանկավարժին ճնշելը», «Այդպես էլ չհասկացավ Արտեմը…». նման գրառումներ են արել երթի մասնակիցները պաշտոնյաների նկարների տակ: «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պետական ապարատում ճնշումները համատարած են, սակայն հիմնական ճնշումները կրթական ոլորտում են: Դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ Դավիթ Մանուկյանը նշել է. «Պարո՛ն կրթության նախարար, ուշադրություն դարձրեք, շատ ամոթ է: Կրթությունն ու ճնշումն իրար հետ առնչություն չունեն»: Մայիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ ուսուցիչները հայտարարել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ ներկայացրած ուսուցիչներից դպրոցի տնօրենները նաև ազատման դիմում են պահանջում: Ըստ «Դ!ԵՄ ԵՄ» անդամների, եղել են կրթական հաստատություններ, որտեղ աշխատողների դիմումներն ընդունվել են, բայց ինչպես իրնք են հավաստմում, չընդունած դիմումների թիվն ավելի մեծ է: Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանի խոսքով, տնօրենները պատճառաբանում են, թե համապատասխան հրահանգ չունեն: Անդրադառնալով հայտարարությանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է. «Կա օրենք` ընդունված, և յուրաքանչյուր մարդ պետք է, այդ օրենքին համապատասխան, իր իրավունքներն իրացնի: Եվ եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք ևս կոնկրետ կզբաղվենք այդ հարցով»: Սատարման երթի ընթացքում նախատեսված էր անցնել Կորյունի և Աբովյան փողոցներով` հասնելով Հանրապետության հրապարակ: Կորյուն փողոցում երթը մի պահ կանգ է առել. ոստիկանները թույլ չէին տալիս մասնակիցներին առաջ շարժել՝ պահանջելով մեքենաների համար ճանապարհ թողնել։ Ակտիվիստներն էլ պնդել են, թե ոստիկանները սադրում են և կռիվ հրահրում, քանի որ իրենք չեն խոչընդոտում մեքենաների երթևեկությունը։ Ոմանք փորձել են նստել գետնին, ինչից հետո ոստիկանները թույլատրել են շարունակել երթը։ Քիչ անց ցուցարարները նստել էին Աբովյան փողոցում՝ Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի հատվածում` փակելով փողոցը: Նրանք նշում էին, թե ոստիկանները խոչընդոտում են իրենց երթը: Սակայն երթը շարունակվել է` հասնելով Հանրապետության հրապարակ: Կառավարության վարչական շենքի առաջ ակտիվիստններին անակնկալ է մատուցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չնայած աշխատանքային օրը վաղուց էր ավարտվել, վարչապետը, այնուամենայնիվ, եկել էր զրուցելու ակտիվիստների հետ: Ծանոթանալով բարձրացված խնդրին՝ վարչապետը նշել է. «Ով ապօրինի ազատել է որևէ մեկին, մենք իրեն ենք ազատելու»: Կառավարության ղեկավարի խոսքով, պետք է կոնկրետ օրինակներ բերեն, թե որտեղ են աշխատողներին ճնշում և չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել: Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ այսօր Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել, ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հանձնարարվել է ուսումնասիրել՝ կոնկրետ նշված վայրերում կա՞ն նման ճնշումներ, թե՝ ոչ: «Եթե նման դեպք կա, անողին ուղիղ մեկ օրից կազատենք»,- վստահեցրել է Աբրահամյանը, ապա խնդրել սպասել, մինչև իրենք օրինագիծ ներկայացնեն Ազգային ժողով, որից հետո նոր կխոսեն: «Սպասեք, մեր նախագիծը բերենք, հետո կխոսենք»: Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, թե բոլորը պարտավոր են հետևել օրենքի պահանջին: Այնուամենայնիվ, ակտիվիստներից ոչ ոք վարչապետի հետ չի խոսել՝ իրենց պահանջները բարձրաձայնելով բարձրախոզսով։ Որոշ ժամանակ անց գործադիրի ղեկավարը նորից շենք է մտել։ ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |