Պարտադիր կուտակայինը կգործի միայն պետծառայողների համար․ Գործադիրը հավանեց օրինագիծը![]() 17 հունիսի 2014 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Այն վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, համաձայն որոնց` 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար): Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: «Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը», - շեշտել է վարչապետը: Հունիսի 18-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ սահմանված կարգով կներկայացվեն օրենքների նախագծերը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցումաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որսահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը: «Փաստորեն՝ կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և դրա շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»,- ասել է նախարարը: Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են, սոցապ նախարարը պատասխանել է. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»: Ասատրյանը նշել է, որ պետական աշխատողները չեն կարող հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից, գրում է Panorama.am-ը: «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները հայտարարել են, որ դեմ են այն սկզբունքներին, որով կառավարությունը ցանկանում է ներկայանալ պարտադիր կուտակային օրենքի նոր փաթեթով, որովհետև դրանք ներառում են ոչ թե գործնական քայլեր նախկին օրենքը փոփոխելու ուղղությամբ, այլ նպատակ ունեն տարբեր բառերով նույն համակարգը կիրառել: Շարժման անդամները համաձայն են միմիայն օրենքի կամավոր սկզբունքին: Կառավարությունում հունիսի 14-ին վարչապետի գլխավորությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են ԱԺ Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մանրամասնել է, որ աշխատանքային հանդիպմանը նախագծի որևէ գրավոր կամ էլեկտրոնային տարբերակ չի ներկայացվել, քննարկումը եղել է բանավոր։ Ըստ նրա, Կառավարության ներկայացրած հիմնական մոտեցումներից է ոչ պետական հատվածի համար չկիրառել պարտադիր բաղադրիչը, բայց ժամանակավոր՝ մինչև 2017-ի հուլիսի 1-ը։ Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա գործադիրն ուզում է պարտադիր գանձումներ անել այն քաղաքացիներից, ում աշխատավարձը հուլիսի 1-ից պետք է բարձրանա։ Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ «պարտադիրը պիտի լինի՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն»։ «Բայց նաև վերապահումով եմ մոտենում, որովհետև մինչև պարտադիրի լինելը պիտի հասարակության հետ աշխատվեր: Հիմա կառավարությունը փորձում է այդ աշխատանքի դաշտը ստեղծել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է նա։ ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |