ՌԴ ԱԳ նախարար. Ադրբեջանին պաշտոնապես չի առաջարկվել անդամակցել ԵՏՄ-ին![]() 18 հունիսի 2014 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Քանի որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, Բաքուն Փարիզից նախաձեռնության կոնկրետ զարգացում է ակնկալում: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտից հետո ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով Լավրովի հետ բանակցություններին՝ Մամեդյարովը հայտնել է, որ քննարկումների թեմաներից մեկը ղարաբաղյան կարգավորումն էր: «Քննարկել ենք՝ ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարժվեն մեռյալ կետից, քանի որ ստատուս քվոն անընդունելի է»,- հայտարարել է Մամեդյարովը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ահաբեկչության աճի վերաբերյալ: «Դա վտանգավոր է և Ռուսաստանի, և Ադրբեջանի, և Եվրոպայի համար»,- ասել է Լավրովը: «Բանակցություններն օգտակար էին: Հարաբերությունները զարգացնում ենք բարեկամության, փոխըմբնռման հիման վրա: Անցած շրջանում ամենաինտենսիվ բանակցությունները եղել են Ադրբեջանի հետ»,- ասել է Լավրովը՝ հիշեցնելով ՌԴ նախագահի այցն Ադրբեջան 2013-ի օգոստոսին: Կողմերը քննարկել են նաև Կասպից թեմատիկան: «Պայմանավորվել ենք ընդլայնել գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանում: Միանգամայն գոհ եմ բանակցությունների արդյունքից»,- շարունակել է Լավրովը: Անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին՝ Լավրովը քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական դրություն հայտարարելու ծրագրերը: Նրա կարծիքով, դա էլ ավելի ձեռնատու կլինի ուկրաինական իշխանություններին: «Մարդկանց մահն ազդանշան է, որ հարկավոր է դարարեցնել կրակն այդ երկրում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ապա Սերգեյ Լավրովն ասել է, որ Ադրբեջանին պաշտոնապես չի առաջարկվել անդամակցել ԵՏՄ-ին: «Բայց Մոսկվան միշտ ուրախ է, երբ իր գործընկերները հետաքրքրություն են դրսևորում եվրասիական տարածքի հանդեպ»,- ասել է նա: Լավրովը նշել է, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում: «Ինտեգրացիոն գործընթացներն իրականացվում են Մաքսային միության անդամ երկրների տարածքում, իսկ Լեռնային Ղարաբաղն անդամ չէ»,- ասել է նա, հայտնում է «Թուրքան» գործակալությունը: Սերգեյ Լավրովի Բաքու այցելության ծրագրով նախատեսված է հանդիպում նախագահ Ալիևի հետ: Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի նախագահը հայտատարել էր, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»: «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել էր Նազարբաևը: Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան էին թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք էր տվել. ԶԼՄ-ներում անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել: 2013թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանն ու ընդգրկվել եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |