Նինոծմինդայի խոնարհված Սուրբ Խաչի տեղում կկառուցվի նոր եկեղեցի. Կատարվել է հիմնարկեքի արարողություն![]() 25 հունիսի 2014 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում հունիսի 24-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի, կատարվել է գյուղի հնօրյա խոնարհված Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն, հայտնում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի կայքը: Մեծ Արագյալը Նինոծմինդայի շրջանի հայկական գյուղ է, որի նախնիները Էրզրումի գավառի Բրթունք գյուղից այստեղ են եկել 1830 թվականին: Գյուղն ընկած է Ջավախք լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Թափարվան գետի ձախ ափին: 1840 թվականից հիշատակվում է գյուղի փայտաշեն եկեղեցին, որից հետո գյուղացիները իրենց միջոցներով կառուցում են մի քարաշեն եկեղեցի, տալով նրան Սուրբ խաչ անունը: Մեծ Արագյալի խոնարհված եկեղեցու տեղում կկառուցվի գմբեթավոր եկեղեցի, որի շինարարության մեջ կօգտագործվեն հին եկեղեցու քարերը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել են ծնունդով Մեծ Արագյալից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակություն հաստատած Արթուր և Աիդա Իսոյան ամուսինները: Արթուր Իսոյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անվանի անդամ, գրող,հասարակական գործիչ Ալբերտ Իսոյանի զավակն է: Արժանավոր հայորդին իր երազանքներում միշտ էլ ունեցել է ծննդավայրի եկեղեցին վերակառուցված տեսնելու նպատակը: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանից՝ Սամվել Պետրոսյանը, ինչպես նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային ժողովների նախագահներ Սմբատ Կյուրեղյանը և Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի շրջանային վարտչության նախագահ Գագիկ Կարսլյանը և Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդվարդ Աղասարյանը: Հյուրեր էին ժամանել մայր հայրենիքից և Վրաստանի տարբեր շրջաններից, նաև Ռուսաստանից: Արարողության ավարտին ժողովրդին մատուցվել է այս առթիվ օրհնված մատաղը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |