Պուտինը ստորագրել է Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստների մաքսազերծ առաքման մասին համաձայնագիրը![]() 30 հունիսի 2014 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դաշնության խորհուրդը հունիսի 25-ի նիստում վավերացրել էր միջկառավարական համաձայնագիրը: Համաձայնագիրը նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքում մինչ Հայաստանի միանալը Եվրասիական ինտեգրացիոն տարածքին: Ըստ համաձայնագրի, ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում ինդիկատիվ բալանսների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև ալմաստներին: Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: Ըստ համաձայնագրի, իրավասու մարմինները համաձայնեցնում են Հայաստանում ներքին սպառման նավթամթերքի ու բնական գազի ծավալներն ու անվանացուցակը հաջորդ օրացուցային տարվա համար: ՌԴ և Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվում են պայմանագրեր, որոնք որոշում են ՌԴ ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաստանի երեսակող ձեռնարկություններին անմշակ բնական ալմաստների մատակարարման կարգն ու ծավալները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը: Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրեց 100 տոկոսի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |