Գեղամյանի ելույթը Բաքվում. Անկախ ԼՂՀ-ն, Խոջալուի ողբերգությունը, Մինսկի խումբն ու Ղրիմի հարցը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Տպավորություն կա, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե 10 սկզբունքներից, որոնց կիրառումը պետք է լինի միաժամանակյա և որոնք ունեն հավասար իմպերատիվ իրավաբանական ուժ, այլ կազմված է սոսկ մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքից: Բաքվում նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը հունիսի 28-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում` հարցնելով, թե այդ դեպքում որտեղ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Բաքվում աշխատանքն է շարունակում Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 23-րդ նստաշրջանը:ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաքում է գտնվում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:Մշտական կոմիտեի նիստում հայկական պատվիրակության ղեկավարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կոչ է արել Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամներից Ադրբեջանը հենվում է ԱՄՆ վրա: ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը: Նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միանալը և պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձևին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաև ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները: Հայկական պատվիրակության ղեկավարը պատասխանել է այդ ելույթներին և ընդգծել, որ ռուսական կողմը կոչ է անում հանել բանաձևի քննարկումը, քանի որ նրանում բացակայում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Գեղամյանը կոչ է արել նման բանաձևի ընդունմամբ չվնասել ուկրաինական ճգնաժամի շուրջ ընթացող բանակցային գործընթացին` հիշեցնելով Հիպոկրատի հայտնի խոսքերը: Փետրվարի վերջում Կիևում իշխանափոխությունից և նախագահ Յանուկովիչի տապալումից հետո նախկին Ղրիմի ինքնավարությունը հայտարարեց, որ դեմ է Եվրամայդանին և չի սատարում երկրի քաղաքականությանը:Ղրիմի խորհրդարանը դիմեց ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրելով ապահովել թերակղզու բնակիչների անվտանգությունը: Մարտի 21-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեից հետո ՌԴ նախագահը վավերացրեց Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի ինտեգրումը ՌԴ կազմում: Նա վտանգավոր է համարել ելույթներում հնչած այն միտքը, թե ԱՄՆ-ն գերտերություն է և պետք է լուծի ԼՂ հակամարտությունը: Ըստ Գեղամյանի՝ նման պնդմամբ անտեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: «Եթե ԼՂ հակամարտությունը լուծում է միայն մեկ պետություն, ապա ինչո՞ւ պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես ինչո՞ւ է անհրաժեշտ ԵԱՀԿ-ն, եթե կա համաշխարհային մեկ դատավոր: Մեր նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նրանում է, որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունում խաղաղություն հաստատելու համար կա հիմք, և այդ հիմքը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների 5 համատեղ հայտարարություններն են Լաքվիլայում, Լոս Կաբոսում, Մուսկոկայում և այլուր: Ինչո՞ւ ենք մենք ի սկզբանե զրոյացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հինգ տարվա քրտնաջան աշխատանքը: Ո՞ւմ է դա շահեկան»,- ընդգծել է Արտաշես Գեղամյանը, գրում է Panorama.am-ը: Նա պատասխանել է նաև ադրբեջանական պատվիրակության մեղադրանքներին և մասնավորապես անդրադարձել այն հայտարարություններին, թե ԼՂՀ-ն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են: «Մտովի պատկերացնում եմ, թե ինչպես իրենց կզգային հին ժամանակների մեծագույն պատմիչներ Հերոդոտոսն ու Քսենոֆոնը՝ լսելով այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են»,- հեգնել է Ա. Գեղամյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել, որ ելույթներում հիշատկվել է նաև Խոջալուի ողբերգության մասին: Գեղամյանի խոսքով Խոջալուի իրադարձությունները խայտառակություն են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների, այլև ամբողջ աշխարհի համար, որ նման բան հնարավոր է եղել 20-րդ դարում: «Կա հայտնի հոդված, որը թվագրվում է 1992-ին, չեխ շատ բարեխիղճ թղթակից Մազալովայի հարցազրույցը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ, որում վերջինս հստակ ասում է, որ հայերը բացել են խաղաղ միջանցք ադրբեջանական քաղաքացիների դուրս գալու համար: Սակայն ինչ-որ մեկին շահեկան էր անպայման սպանել խաղաղ ադրբեջանցիներին, դա ասում է Մութալիբովը, որպեսզի հետո այդ ամենը բարդվի Ադրբեջանի գործող իշխանությունների վրա»,- ասել է Արտաշես Գեղամյանը: Վերջինս խոսել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու մասին և հերքել մեղադրանքները, թե Հայաստանը դեմ է քվեարկել մի բանաձևի, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը: «Նման բան տեղի չի ունեցել: Ղրիմի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և միացել է իր պատմական հայրենիքին՝ Ռուսաստանին: Հայաստանն աջակցում է այդ հարցում, քանի որ բախվել է նման խնդրի՝ կապված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է: Այսօր ԼՂՀ-ն ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է, ինչը հաստատում են Լեռնային Ղարաբաղ այցելած բոլոր մարդիկ՝ լինեն նրանք Եվրոպայի խորհրդից, թե ԵԱՀԿ-ից: Եվ նրանք հետագայում համարվում են անցանկալի անձինք Ադրբեջանի Հանրապետությունում»,- նշել է Արտաշես Գեղամյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |