Բասկերի Երկրի և Արցախի միջև կարող են կայուն կապեր հաստատվել![]() 30 հունիսի 2014 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Ավելի վաղ Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանն արծարծվել են Արցախի և Եվրոպայի փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Բասկերի Երկրի և Արցախի միջև կայուն կապերի հաստատման խնդիրներին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը, ասված է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած հաղորդագրությունում: Եվրախորհրդարանի փոխնախագահին հունիսի 21-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախ այցի հետ կապված` լրագրողներին հետաքրքրում էր նաև ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնիայի կարծիքը, որին ի պատասխան Պրոտասևիչը նշեց, որ դրան հանգիստ է վերաբերում: «Ես արդեն 30 տարի է` քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքներն, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում»,-ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը: Լրագրողների հետ խոսելով նախագահ Սահակայի հետ հանդիպման ընթացքում քննարկած հարցերի շրջանակի մասին` Պրոտասևիչը նշել է, որ հիմնականում քննարկվել է մադրիդյան սկզբունքնեըի վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես եվրոպական կողմին հետաքրքրում էր, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Լրագրողների այն պնդմանը, որ Արցախում ապրող ժողովրդի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները, Պրոտասևիչը նշեց, որ դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքը ու կամքն արտահայտելու, ինչն ամենակարևորն է: «Թող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ»,-ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը` հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքներն, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնական կարգավորման համար առաջարկվող լուծումները պիտք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը: Յացեկ Պրոտասևիչը նշեց նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ եվրոնեստի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն: Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունը առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը նշեց, որ իրենք հիմնակում ունեն տնտեսական լծակներ, բայց այնուամենայնիվ արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորն, որպեսզի ընդունելի լուծումներ գտնվեն: ![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |