Մայիսի 24-ին Երեւան կժամանի Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը22 մայիսի 2006 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությունը:Ինչպես PanARMENIAN.Net ն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնադպետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Ականազերծման մարդասիրական կենտրոն, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ս.Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Մայր Աթոռ սբ Էջմիածնում, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Այցի ավարտին կստորագրվեն մի շարք փաստաթղթեր Հայաստանի եւ Ուկրաինայի զինված ուժերի միջեւ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |