Հայտնաբերվել է հայկական Ա-320-ի երկրորդ ինքնագրիչը23 մայիսի 2006 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնաբերվել է հայկական Ա-320 լայների երկրորդ «սեւ արկղը»: Որոնողներին հաջողվել է ծովի ընդերքից «Նավիգատոր» նավի վրա բարձրացնել «սեւ արկղը», հայտնում է Regnum-ը: Նշենք, որ երեկ հաջողվել էր հայտնաբերել ու ծովի հատակից հանել առաջին «սեւ արկղը»` Ա-320-ի խոսակցական ինքնագրիչը, որը ձայնագրում է անձնակազմի անդամների խոսակցությունները: Խոսակցական ինքնագրիչի վերծանման աշխատանքներով կզբաղվի Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ): Ենթադրվում է, որ այդ շախատանքները շատ երկար ժամանակ կպահանջեն, քանի որ ինքնագրիչը վնասվել է եւ գտնվում էր անբարենպաստ միջավայրում:Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» հայկական ընկերության ինքնաթիռը, որ կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ Ծովում` Ադլերի օդանավակայանից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվում էր 113 հոգի, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամ: Նրանց մեջ Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի եւ Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |