IPAP ծրագիրը հաշվի է առնում երկու կողմերի շահերը23 մայիսի 2006 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ոլորտում են ռազմական բարեփոխումները, սահմանների պաշտպանությունը, անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, բարեփոխումներն ունեն ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ ժողովրդավարական նշանակություն: «Հայաստանը պետք է հստակեցնի իր գերակայությունները IPAP ծրագրի շրջանակներում: Այդ դեպքում ՆԱՏՕ-ին ավելի հեշտ կլինի աշխատել, քանի որ այդ ծրագիրը հաշվի է առնում երկու կողմերի շահերը»,-ասել է նա: Ռ.Սիմոնսն ընդգծել է նաեւ, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ընտրի իր դաշնակիցներին: «Եթե ռուսական ռազմակայանները գտնվում են Հայաստանում կառավարության ցանկությամբ, ապա մենք դեմ ոչինչ չենք կարող ունենալ: Վրաստանի հետ այլ էր` նրանք իրենք են դիմել մեր օգնությանը ռուսական ռազմակայանների դուրս բերման առումով եւ ստացել են այդ օգնությունը»,-հայտարարել է Սիմոնսը: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ ՆԱՏՕ-ն իրավունք չունի սահմանափակել երկրի ցանկությունն այլ դաշինքի, մասնավորապես ՀԱՊԿ-ինանդամակցելու հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |