Հակառակորդի գնդակից ԼՂՀ-ում խաղաղ բնակիչ է զոհվել![]() 15 հուլիսի 2014 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից արձակված կրակոցից դեմքի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել և տեղում մահացել Արցախի քաղաքացի Արվիդ Դանիելյանը, տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից: Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը վերահսկում է Ասկերանի շրջանի դատախազությունը: Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում կրկին կրակոցներ են եղել՝ տուժողներ չկան։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, ով աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը: Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել: Կառավարությունը նաև ծրագրում է պատով սահմանազատել Այգեպարի մանկապարտեզն ու դպրոցը: Ադրբեջանական կողմը հունիսի 27-ին երեկոյան 22:15-ից հետո խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չորաթան գյուղերը: Այգեպար գյուղի ուղղությամբ հակառակորդը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է լրագրողների խնդրանքով հաղորդակցությունները երկու հանրապետությունների սահմանին իրավիճակի սրման, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին: «Ես չունեմ այդ կոնկրետ հաղորդագրությունների հաստատումը, սակայն, անկասկած, խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմի շահերից»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ «հավատարիմ է Երևանին և Բաքվին աջակցելու հարցում», որի արդյունքում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից»,-ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |