Լևոն Հայրապետյանին կալանավորել են. Քրգործը տնտեսական բնույթի է (թարմացված)

Լևոն Հայրապետյանին կալանավորել են. Քրգործը տնտեսական բնույթի է (թարմացված)

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան:

Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա:

Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Իբրև թե Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է Մակարովի ատրճանակի երկու տուփ փաթեթավորված փամփուշտ:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար:

Իրավապահ մարմինների աղբյուրները լրատվամիջոցին հստակեցրել են, որ Լևոն Հայրապետյանը կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ, սակայն ընկերության շուրջ տեղի ունեցած ֆինանսական մեքենայությունները հենց այս գործի շրջանակում են հետաքննվում:

Իզմեստևը, որ հիմա ցմահ ազատազրկման է դատապարտված սպանությունների ու ահաբեկչությունների կազմակերպման համար, 2014-ի ամռանը քննիչներին անհայտ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու ցանկություն է հայտնել: Նախկին սենատորին գաղութից տեղափոխել են Մոսկվա, որտեղ նա հայտարարել է, որ որոշ հանցագործություններում ներգրավված է նաև Լևոն Հայրապետյանը: Մասնավորապես, խոսքը «Բաշնեֆտ» ընկերության հետ կապված կրիմինալ և տնտեսական բնույթի վեճերի մասին է: Արդյունքում Քննչական կոմիտեն Հայրապետյանի` Մոսկվայում հայտնվելու դեպքում ձերբակալման մասին որոշում է ընդունել (Հայրապետյանը բնակվում է Մոնակոյում):

Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովի խոսքով` այս քրեական գործի ձևակերպումը, որով իր պաշտպանյալը ներգրավված է որպես կասկածյալ, վերջնական չէ:

«Նախաքննության փուլում այն կարող է մի քանի անգամ փոփոխվել: Ես դեռ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ընդամենը մեկ օր եմ զբաղվում այս գործով, և անգամ չգիտեմ, թե երբ է Հայրապետյանի դեմ քրեական գործ հարուցվել: Միայն գիտեմ, որ տնտեսական բնույթի է»,- մանրամասնել է Կոմարովը, հայտնում է «Կոմերսանտը»:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949-ին, երկար տարիներ աշխատել է որպես լրագրող «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում: Մասնագիտական հետաքրքրությունների հիման վրա ծանոթացել է բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչների, մասնավորապես` վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի և Բաշկիրիայի նախագահ Մուրթազ Ռախիմովի հետ, որոնց հետ ընկերական հրաբերություններ է հաստատել: Քննիչները նշում են, որ ժամանակին հենց Հայրապետյանն է Իզմեստևին ծանոթացրել Ռախիմովի հետ:

Այնուհետև Հայրապետյանը որոշել է գործարարությամբ զբաղվել, այդ թվում՝ նավթի առաքմամբ։ Նա կարողություն է կուտակել ու տարեցտարի հայտնվում է աշխարհում հայկական սփյուռքի ամենահարուստ մարդկանց ցուցակում (զբաղեցնում է 10-րդ տեղը), որը գլխավորում է գործարար Քըրք Քըրքորյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---