ՀՀ-ում ՌԴ դեսպանը` ԵՏՄ-ի, Ղարաբաղի, ադրբեջանական դիվերսիաների ու Հայաստանի տուրիստական ներուժի մասին

ՀՀ-ում ՌԴ դեսպանը` ԵՏՄ-ի, Ղարաբաղի, ադրբեջանական դիվերսիաների ու Հայաստանի տուրիստական ներուժի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանն անկասկած կընդգրկվի Եվրասիական տնտեսական միությունում 2014 թվականին: Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Այս տարի` անկասկած»,– ասել է Վոլիկինը լրագրողներին:

Նա միաժամանակ նշել է,որ ԵՏՄ–ին անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունի։ «Բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խոսքն այստեղ բացառապես տեխնիկական հարցերի մասին է, որևէ քաղաքականություն չկա, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և ես վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով, որով շահավետ է Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամ պետությունների համար»,– ընդգծել է նա։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից։ Այդ նիստի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Երևանը մտադիր է ԵՏՄ ստեղծման պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Էռլան Իդրիսովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի`ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հավանաբար կստորագրվի 2014 թվականի հոկտեմբերին` Մինսկում ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը։

Դեսպանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին` նշելով, որ Ռուսաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից:

«Ես ու իմ երկիրը, մենք կողմնակից ենք, որ այս հակամարտությունը լուծվի բաղառապես խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Վոլիկինը:

Դեսպանը պեկնաբանել է Քարվաճառի շրջանում ադրբեջանական վերջին դեվերսիայի մասին տեղեկությունները` նշելով, որ դիվերսիաներն ու փոխհրաձգությունները տեղի են ունենում տարիներ շարունակ:

Նա նաև հերքել է մեղադրանքները, թե ադրբեջանական կողմի ակտիվացումը կապված է ռուսական զինամթերքի Ադրբեջան մատակարարման հետ:

«Ուզում եմ հերքել բոլոր լուրերը` Ռուսաստանն այստեղ բացառապես կապ չունի, մենք հանդես ենք գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից, և ոչ մի սադրիչ քայլերի չենք դիմում»,- շեշտել է Վոլիկինը:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

ԱՐԿԱ գործակալության հաղորդմամբ, դեսպանը նաև նշել է, որՀայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունեցող երկիր է, կարծում է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Հայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունեցող երկիր է, նրա տարածքում կան մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ, մշակութային ժառանգության հետքեր և, իհարկե, բնության անձեռակերտ հուշարձաններ», - հայտարարել էՎոլինկինը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղի՝ Տուրիզմի հայկական ինստիտուտի 22 շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:

Նա հավելել է, որ տարեցտարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է և առաջին հերթին՝ Ռուսաստանից այցելող զբոսաշրջիկների հաշվին:

Այս կապակցությամբ դեսպանը նշել է, որ Հայաստան է հրավիրել իր համադասարանցիներին և համակուրսեցիներին, ովքեր հանրապետություն այցելելուց հետո նշել էին, որ սա նրանց առաջին, սակայն ոչ վերջին այցելությունն է Հայաստան:

Վոլինկինը նաև նշել է, որ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան, որի մասնաճյուղն ուսանողներն ավարտել են, տուրիզմի ոլորտում գործող խոշորագույն ուսումնական հաստատությունն է, որը մասնագետներ է պատրաստում պրոֆեսիոնալ տուրիստական կրթության գրեթե ամբողջ ցանկով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---