Առէկսիմբանկի զուտ շահույթը 2014-ի առաջին կիսամյակում` 547.6 մլն դրամ

Առէկսիմբանկի զուտ շահույթը 2014-ի առաջին կիսամյակում` 547.6 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2014թ. առաջին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 547.6 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 196.9 մլն դրամով կամ 56.1%-ով: Ստացված ֆինանսական արդյունքը թույլ է տվել ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 2.6%-ով` հասցնելով այն 21,877.2 մլն դրամի:

01.07.2014թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 146,499.0 մլն դրամ:

Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են` իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 82,573.5 մլն դրամ, որից կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 68,015.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 14,558.4 մլն դրամ:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---