Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևին. Նախագահ դառնալուն պես Էրդողանը կբարձրաձայնի հարցը![]() 22 հուլիսի 2014 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից պետք է անցում կատարի նախագահականի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով` նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացմանը: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան կառավարման պառլամենտական կարգից անցում կկատարի նախագահականի»,-ասել է նա: Վարչապետը նշել է, որ նախագահական կառավարման ձևին անցնելու մասին հարցը բարձրացվելու է անմիջապես նախագահական ընտրությունների անցկացումից հետո: Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես առաջադրմանը նվիրված ելույթում հայտարարել է Էրդողանը, օգոստոսյան ընտրությունները պետության կյանքում պետք է «նոր դարաշրջան» բացեն: «Եթե ինձ նախագահ ընտրեք, ես կպաշտպանեմ ազգի շահերը»,- խոստացել է քաղաքական գործիչը: Նա ընտրություններին կմասնակցի «Ազգի կամքն ազգի ուժն է» և «Էրդողանը` ժողովրդի ներկայացուցիչ» կարգախոսներով: Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ 51%-ը, օգոստոսի 24-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարման 7-ամյա ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |