Իսրայելցի նախարարն Էրդողանին հիշեցրել է 1915-ի մասին՝ թուրք առաջնորդը չէ, որ պետք է «ցեղասպանությունից» խոսի

Իսրայելցի նախարարն Էրդողանին հիշեցրել է 1915-ի մասին՝ թուրք առաջնորդը չէ, որ պետք է «ցեղասպանությունից» խոսի

PanARMENIAN.Net - Իսրայելյան բանակի կողմից Գազայում շարունակվող գործողության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնել։

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն ի պատասխան թուրք առաջնորդին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-ից՝ 1918-ն Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի «ցեղասպանության» մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը։

Ավելի վաղ Էրդողանը դատապարտել էր Գազայում իսրայելցի զինվորականների գործողությունները, գրում է Russia Today-ը։ Նա դրանք «պետական տեռոր» ու «ցեղասպանություն» էր որակել։

«Ներկա պահին Իսրայելը ահաբեկչությամբ է զբաղված, այդ երկիրը ցեղասպանություն է գործում», -հայտարարել էր թուրքական կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ «Իսրայելը սպառնում է համընդհանուր խաղաղությանը, Մերձավոր Արևելքի անվտանգությանը»։

Էդրողանը նաև նշել էր, որ քանի դեռ շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում, Իսրայելի մասին ոչ մի դրական բան ասել չի կարող։

Բացի այդ, նրա խոսքով, Թել Ավիվն իր համար նպատակ է դրել «չթույլատրել ՀԱՄԱՍ ու ՖԱԹՀ շարժումների միավորումն» ու բացառել ՀԱՄԱՍ-ը եգիպտական բանակցությունների մերձարևելյան կարգավորման ընթացքից։ Վարչապետը հավելել է, որ «այժմ Իսրայելը կարող է հաղթող թվալ, բայց, վերջիվերջո, այն պարտված է դուրս գալու»։

Էրդողանը նաև Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին Ստամբուլի է հրավիրել։ Կողմերը պատրաստվում են քննարկել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։

Մինչև այդ, Թուրքիայում մասսայական անկարգություններ են՝ պայմանավորված Գազայում Իսրայելի գործողություններով։ Բողոքի ակցիայի մասնակիցները Անկարայում ու Ստամբուլում իսրայելյան դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց իսրայելցի զինվորականների գործողությունների դեմ են արտահայտվել, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում։

Իր հերթին Թել Ավիվի ղեկավարությունը որոշում է կայացրել հետ կանչել Թուրքիայում իր դեսպանատների ու հյուպատոսությունների աշխատակիցների մի մասին։ Այդ մասին հայտարարել է հրեական պետության արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։

Հուլիսի 8-ից Իսրայելը «Պաշտպանության սահման» ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ 1160 թիրախ է խոցվել:

Իրավիճակը տարածաշրջանում սրվեց 3 իսրայելցի ու 1 պաղեստինցի դեռահասի սպանությունից հետո: Դեռահասներին առևանգելու մեջ Իսրայելը մեղադրեց ՀԱՄԱՍ շարժմանը: Երկրի Անվտանգության ընդհանուր ծառայությունը հունիսի 26-ին հրապարակեց ՀԱՄԱՍ երկու ակտիվիստի անուններն ու լուսանկարները, որոնց կասկածում են դեռահասների առևանգման մեջ:

Ավելի ուշ նրանց մարմինները հայտնաբերվեցին Խեվրոն քաղաքի մոտ: ՀԱՄԱՍ-ը հերքեց իր մեղսակցությունը սպանությանը:

Ավելի ուշ Իսրայելը բանակային գործողություն սկսեց: Մի քանի օրում ձերբակալվեց մոտ 400 արաբ, այդ թվում ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ, ինչպես նաև մոտ 10 պաղեստինցի խորհրդարանական: Զինվորները խուզարկեցին 2,8 հազար շենք, ներառյալ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակները:

Ձերբակալվեց 57 պաղեստինցի, որոնք ազատ էին արձակվել Իսրայելի բանտերից 2011-ին իսրայելցի զինվորի հետ փոխանակման համար: Հորդանանի արևմտյան ափին գործողության ժամանակ իսրայելցի զինվորականները պաղեստինցի դեռահասի սպանեցին՝ 16-ամյա Յուսեֆ Աբու Զագային, որը փորձել էր խանգարել ուժայիններին ձերբակալելու երեք պաղեստինցիների:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---