Վարորդների համար հուլիսի 26-ից որոշ տուգանքներ նվազել են, մի մասը` ավելացել

Վարորդների համար հուլիսի 26-ից որոշ տուգանքներ նվազել են, մի մասը` ավելացել

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է հետևյալ փոփոխությունները.

Տուգանք կանգ-գծի պահանջը չկատարելու համար

1. Լուսացույցին կից կանգ-գիծը հատելու համար տուգանքը 10.000-ից կդառնա 5.000 դրամ:

2. ՏՄ-ն վարելու ժամանակ ռադիոկապից կամ հեռախոսակապից օգտվելու տուգանքը 3.000-ից կդառնա 5.000 դրամ:

3. Եթե ՏՄ-ն տարհանվել է էվակուատորով սխալ կանգառ կատարելու պատճառով, ապա տուգանքը կլինի 20.000 դրամ նախկին 40.000-ի փոխարեն:

4. Մայթին ոչ զուգահեռ կայանելու (եթե դա թույլատրված չէ կայանման ձև-նշանով) կամ ընդհանուր օգտագործման ՏՄ-ների կանգառներում կանգառ կատարելու համար տուգանքը կլինի 5.000 նախկին 10.000 դրամի փոխարեն:

5. ՏՄ-ն հետիոտնային անցման վրա կայանելու համար տուգանքը կլինի 15.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

6. Ընդհանուր օգտագործման ՏՄ-ների և բեռնատարների վարորդները կտուգանվեն 7.000 դրամով (նախկինում 5.000), եթե երեք և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին վարեն ձախ եզրային գոտիով, եթե դա կապված չէ ձախ շրջադարձ կատարելու, հետադարձի կամ շրջանցման հետ:

7. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալու համար նախատեսված է տուգանք՝ 50.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար տուգանք կազմում է20.000 դրամ նախկին 5.000-ի փոխարեն:

Արագության խախտման համարտուգանքը կհաշվարկվի հետևյալ կերպ․

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելու դեպքումյուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Օրինակ, ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ դուք երթևեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի`73-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ) = 63-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ:

2. Երթևեկության սահմանված արագությունը21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում կկիրառվի հաստատուն 30.000 դրամ տուգանք:

Օրինակ, ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ դուք երթևեկել եք 96 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի96-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ) = 86-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 26 * 1500 = 39․000 դրամ:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելու դեպքումտուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000):

Օրինակ, ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ դուք երթևեկել եք 108 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի108-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ) = 98-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 38 կմ/ժ -տուգանքը՝ 100.000 դրամ:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000):

5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելու դեպքում տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000):

Այս ամենից բացի, օրենքի փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում այն կավելանա25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով (նախկին հնգապատկման փոխարեն):

Կառավարության հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը կազմել էր ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Հունիսի 18-ին ԱԺ-ում ներկայացվել էր օրինագծով առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որն արտահերթի ավարտին խորհրդարանն ամբողջությամբ ընդունել էր։

Հուլիսի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր Ազգային ժողովի ընդունած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---