Հալեպում գնդակոծության արդյունքում 4 հայ է զոհվել31 հուլիսի 2014 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Հալեպի Չալլա թաղամասում արկի պայթյունի հետևանքով զոհվել է հայազգի Սոնա Բալքյանը: Օրվա երկրորդ կեսին Նոր Գյուղ թաղամասում Զվարթնոց եկեղեցու մոտ արկի պայթյունից զոհվել է Ազնիվ Արուշյանը: Վիրավորվել են Ջուլիետա Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Րաֆֆի Այվազյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Ղալեմքերյանը: Ավելի ուշ Գևորգ Ղալեմքերյանը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Horizonweekly.ca-ն: Ինչպես ասվում է «Գանձասար» թերքի Facebook-յան էջում, հուլիսի 31-ի երեկոյան Զվարթնոց եկեղեցու հարևանությամբ արկի պայթյունից զոհվել է Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Արուշյան-Խաչատուրյանը: Հունիսին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նախաձեռնեց #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը կազմող հայ բնակչությունը վերջին օրերին ենթարկվում է գնդակոծության զինյալ խմբավորումների կողմից, որոնք փլատակների էին վերածում քաղաքը: Հանձնախումբը կոչ արեց հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային ՝ հորդորելով նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին կասեցնելու համար Հալեպի քրիստոնյա թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդ, ճնշում գործադրել Թուրքիայի վրա որպեսզի վերջինս բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA հարցմանը Քեսաբի վրա հարձակման գործում Թուրքիայի դերի մասին: Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ հրապարակեց, կոչ անելով գործել, կասեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի ոչնչացումը: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |