Օբամային դատի կտան իշխանությունը չարաշահելու համար. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին

Օբամային դատի կտան իշխանությունը չարաշահելու համար. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ գերակշռում են հանրապետականները, հավանություն է տվել բանաձևին, որը թույլ է տալիս դատավարություն սկսկել նախագահ Բարաք Օբամայի դեմ: Նրան մեղադրել են իշխանությունը չարաշահելու ու Կոնգրեսի լիազորությունները խախտելու մեջ: Դեմոկրատները հայցն անվանել են նախընտրական հնարք:

Օրինագիծը, որը թույլ կտա Ներկայացուցիչների պալատի իրավաբաններին փաստաթղթեր նախապատրաստել, որոնք անհրաժեշտ են Բարաք Օբամայի դեմ հայց հարուցերը համար, ընդունվել է կոնգրեսականների արձակուրդ գնալուց մեկ օր առաջ: Դատավարություն սկսելու օգտին քվեարկել է 225 օրենսդիր, դեմ՝ 201-ը: Դեմոկրատներին, որից ոչ մեկը չի սատարել օրինագծին, միացել են 5 հանրապետականներ՝ Մերիլենդ, Նյու Ջերսի, Քենտուկի, Տեխաս և Հյուսիսային Կարոլինա նահանգներից ընտրված կոնգրեսակններ:

Նախագահին դատի տալու գաղափարը հունիսի վերջում բարձրաձայնեց Կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյները, որը մեղադրեց պարոն Օբամային իշխանությունը չարաշահելու և առանց Ներկայացուցիչների պալատի հետ համաձայնեցման քաղաքական որոշումներ ընդունելու մեջ: Ջոն Բեյները հստակեցրել է, որ իր նախաձեռնությունը չի ենթադրում իմփիչմենտի մեկնարկ Օբամային իշխանությունից հեռացնելու նպատակով:

Նախագահին ներկայացված բողոքների ցուցակում են նրա կողմից բնապահպանական նորմերի խստացմանն ուղղված բարեփոխումների ինքնուրույն իրականացումը, ներգաղթի քաղաքականության փոփոխումը, փոփոխությունները սոցիալական երաշխիքների, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև նրա որոշումը 2011 թ. Լիբիայում Մուամմար Քադդաֆիի ռեժիմի դեմ գործողությանը ամերիկյան զորքերի մասնակցության վերաբերյալ նրա որոշումը: Բացի այդ, հանրապետական օրենսդիրների դժգոհությունն է առաջացրել նախագահի կարգադրությունն աշխատավարձերի նվազագույն դրույքների բարձրացման մասին դաշնային ծառայողների համար և պաշտոնյաների նշանակումները Կոնգրեսի արձակուրդների շրջանում: Հանրապետականների վերջին մեղադրանքն Օբամային առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման ռազմագերի ենթասպա Բոուի Բերգդալի փոխանակումն է «Թալիբանի» առաջնորդների հետ:

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցության առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարել է, որ դատավարությունը հետևանքներ չի ունենա, և հայցը Օբամայի դեմ հանրապետականների հնարանք է համարել 2016 թ. կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Դաշնային դատավորը, որին ուղարկվելու է հայցը, կարող է որոշում կայացնել այն մասին, որ փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի:

«Դադարեցրեք այս խելագարությունը, անդադար ատելությունը,-դիմել է հանրապետականներին ինքն Օբաման իր դեմ ուղղված օրինագիծը քվեարկության դնելուց մեկ օր առաջ:-Եկեք ավելի լավ է միասին ինչ-որ օգտակար բան անենք», գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հարցում էր անցկացրել, որի համաձայն Օբաման առաջ է անցել Ջորջ Բուշ-կրտսերից նրան իմփիչմենթ հայտարարելու ցանկացողների քանակով: Ըստ հարցման տվյալների, ստացվում է, որ ԱՄՆ բնակիչների 33 տոկոսը գտնում է, որ Բարաք Օբաման պետք է հեռանա պաշտոնից:

Նախորդ նախագահ Ջորջ Բուշի նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նրա հրաժարականն էր ցանկանում միայն 30 տոկոսը:

Բարաք Օբաման իր հեղինակությունը սկսեց արագ կորցնել այս ամռանը և դա կապված է նրա լղոզված դիրքորոշման հետ տարբեր միջազգային հարցերում, այդ թվում Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ: Հանրապետականները խստորեն քննադատում են Օբամայի քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային չսատարելու համար: Օբամայի հասցեին առավել խիստ քննադատություն է հնչում սենատոր Ջոն Մաքքեյնի, Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---