Փարիզում սկսվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը26 մայիսի 2006 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն անցնելու է մայիսի 26-30-ը Փարիզում: Առաջին լիակազմ նիստի ընթացքում, դաշինքի 26 անդամ երկրների խորհրդարանականների առջեւ ելույթ կունենան Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը եւ բելոռուսական ընդդիմության ղեկավարներից մեկը` Ալեքսանդր Միլինկեւիչը: Միլինկեւիչը կպատասխանի ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական կոմիտեի անդամների հարցերին, որոնք կհավաքվեն շաբաթ օրը` մայիսի 27-ին: Նստաշրջանի օրակարգում է մայիսի 30-ին կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ ու Դաշինքի խորհրդի համատեղ նիստը, որտեղ ելույթ կունենան Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիեւը:ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանի ընթացքում, որին մասնակցելու են 340 խորհրդարանական Հյուսիսային Ամերիկայից ու Եվրոպայից, քննարկվելու է ՆԱՏՕ-ի ձեւափոխության, միջազգային ու տեղական անվտանգության, ինչպես նաեւ եվրաատլանտյան տարածաշրջանում դաշինքում ու դրա սահմաններից դուրս խաղաղապահ օպերացիայի հարցեր: Նստաշրջանի շարջանակներում կկայանան ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական, պաշտշանության ու անվտանգության, տնտեսության ու անվտանգության, գիտության ու տեխնոլոգիայի, քաղաքացիական անվտանգության հարցերով կոմիտեների նիստերը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին Հայաստանը ներկայացնելու են ՀՀ արտգործնախարար Վարդան ՕՍկանյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |