Բաքուն «չի բացառում Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության առկայության հնարավորությունը»26 մայիսի 2006 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը, սակայն մենք պետք է հասկանանք, որ մեր տարածքների 20 տոկոսը օկուպացված են, եւ վաղ թե ուշ մենք կանենք ամեն ինչ դրանք վերադարձնելու համար»: Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամբողջությամբ հասկացել են Ադրբեջանի դիրքորոշումը, հույս հայտնելով, որ տվյալ դիրքորոշումը կբացատրվի Երեւանին:«Չի կարելի խոսել ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկների վերաբերյալ: Խոսքը նոր գաղափարների մասին է, որոնցից մի մասի հետ Ադրբեջանը կարող է համաձայնել, իսկ մի մասի հետ` ոչ: Սակայն դիվանագիտությունը ենթադրում է փոխզիջումներ, եւ մենք սպասում ենք Երեւանի բանակցությունների ավարտին»,- նշել է նա: Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը «հանդիսանում է Ադրբեջանի մասը եւ հակամարտության կարգավորման յուրաքանչյուր տարբերակ պետք է ելնի երկրի Սահմանադրությունից»: Միեւնույն ժամանակ նա «չբացառեց Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության առկայության հնարավորությունը»: «Նախիջեւանի ԻՀ-ն, նաեւ Թաթարստանն ու Բաշկրտստանը Սահմանադրություն ունեն: Դա ընդունելի պրակտիկա է, երբ ինքնավարն ունի իր Սահմանադրությունը»,- նշել է նա: Մամեդյարովը նշել է, որ Չերնոգորիայի անջատումը Սերբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար նախադեպ չի հանդիսանում: «Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ուշ թե շուտ պետք է որոշվի, սակայն դա չպետք է հայերը անեն: Սկզբում իրենց հայրենի տներ պետք է վերադառնան ադրբեջանցիները, իսկ հետո այդ հարցը կդրվի օրակարգի քննարկման»,- նշել է Է. Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ տվեց չշտապել եզրակացություններ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելության արդյունքների կապակցությամբ` խորհուրդ տալով սպասել պաշտոնական հայտարության հրապարակմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |