Սերժ Սարգսյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը26 մայիսի 2006 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը չի մասնակցելու հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցելու են ԱՊՀ 10 երկրների պաշտպանության նախարարներ: Հանդիպման օրակարգը դեռ չի հաստատվել: Դեռ չեն որոշվել միջոցառման ընթացքում քննարկվելիք կոնկրետ հարցերը, չնայած հանդիպման ընդհանուր նպատակը համագործակցության ամրապնդումն է եւ պաշտպանության գերատեսչությունների փորձերի փոխանակումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |