Պ. Բուրդիկին. Վլադիմիր Ժիրինովսկին «միայն իր կարծիքն է հայտնում»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը հայտարարել է այն մասին, որ ռուսական Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու Լեռնային Ղարբաղի հնարավոր անկախացման վերաբերյալ հայտարարությունը «չի արտացոլում ՌԴ ղեկավարության դիրքորոշումը»:

Պ. Բուդիրկինը բացատրեց, որ Վ. Ժիրինովսկին, ինչպես նաեւ այլ խորհրդարանականներ, լինի խոսքը Պետդումայի կամ Միլլի մեջլիսի մասին, «արտահայտում են միայն իրենց կամ իրենց կուսակցության կարծիքը, սակայն չեն արտահայտում պետության դիրքորոշումը»:



Ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այնքան բծախնբդիր հարց է, որ նույնիսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների փորձված տեղակալները Բաքու կատարած վերջին այցի արդյունքների հիման վրա հակամարտության վերաբերյալ հայտարարությունը թղթից էին կարդում, հայտնում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ ռուսական Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե նախկին ԽՍՀՄ տարածքում առաջացած չճանաչված հանրապետությունները կգնան Չերնոգորիայի ճանապարհով: «Աբխազիան, Մերձդնեստրը եւ Ղարաբաղը կընթանան Չերնոգորիայի ուղիով: Չերնոգորիայում անկախության հռչակման մասին հանրաքվեն նախադեպ դարձավ միջազգային իրավունքում»,-Մոսկվայում լրագրողներին է հայտարարել Վ.Ժիրինովսկին Ռուսաստանի հայերի միության երրորդ համագումարից առաջ: «Ժամանակը կգա եւ Հարավային Կովկասում որոշումներ կկայացվեն հանրաքվեների մասին, եւ, օրինակ, Ղարաբաղը կանկախանա»,-հավելել է Ժիրինովսկին: Ղարաբաղը լիակատար իրավունք ունի դառնալ անկախ պետություն, իսկ որ Բաքվում չնեղանան, այն կարող է չմտնել Հայաստանի կազմի մեջ, այլ ունենալ նրա հետ դաշնային հարաբերություններ»,-գտնում է Ժիրինովսկին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---