26 մայիսի 2006 - 19:21 AMT
ԵՄ հատուկ ներկայացուցչի հիմնական գերակայությունը ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորումն է
«Ես ցանկանում եմ իմ մանդատն օգտագործել Հարավային Կովկասի հակամարտույթունները կարգավորելու համար: Զարմանալի չէ, որ իմ աշխատանքի հիմնական գերակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումն է»,- հայտարարել է Հարավային Կոբկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` Պատերազմի ու խաղաղության ինստիտուտի Կովկասի ծառայությանը տված հարցազրույցում : Նրա խոսքերով, Եվրամիությունը միշտ ոչ ֆորմալ դեր է խաղացել Աբխազիայի, Հարավային Կովկասի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հարցում, որտեղ հիմնական դերը խաղում է ԵԱՀԿ-ն:
«Ներկայումս, միջազգային հանրությունը խոսում է Ղարաբաղում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության մասին եւ այդ դեպքում ԵՄ-ն կգլխավորի այդ օպերացիան: Դա միայն կարծիքներից մեկն է, բայց այն կարող է քննարկվել»,- ասել է Սեմնեբին:
Շվեդ դիվանագետն ընդգծել է, որ տարբերություն կա ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Հեյքե Տալվիտիեի եւ իր մանդատի միջեւ: «Իմ մանդատում ասվում է, որ ԵՄ-ն պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այն դեպքում, երբ Տալվիտիեի մանդատում նշվում էր միայն օժանդակություն: Լեզվաբանական տարբերությունները մեծ չեն, բայց կարեւոր է: Դրանք խոսում են կողմերի համար քաղաքական ազդանշանի մասին, որպեսզի նրանք համաձայնության հասնեն»,- ասել է Սեմնեբին: