Կինը 74 տարում առաջին անգամ դարձել է Նոբելյանին համազոր մաթեմատիկական մրցանակի դափնեկիր![]() 14 օգոստոսի 2014 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մաթեմատիկայի Ֆիլդսի մրցանակի կոմիտեն 74 տարում առաջին անգամ մրցանակը շնորհել է կին գիտնականի՝ 37-ամյա Մարիամ Միրզահանիին Իրանից: Դափնեկիրը հուսով է, որ իր հաջողությունը կոգեշնչի այլ երիտասարդ կին գիտնականներին: Մարիամ Միրզահանին ծնվել է Թեհրանում, ավարտել է տեղի համալսարանը, 2008-ից դասավանդում է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում: Փորձագետների կոմիտեի նախագահները պարգևատրել են մաթեմատիկոսին «Ռիմանի հարթությունների, ինչպես նաև դրանց տարածքային մոդուլների, դինամիկայի և երկրաչափության» ոլորտում մեծ ավանդի համար, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: Ֆիլդսի մրցանակն ամենահեղինակավոր միջազգային մրցանակն է մաթեմատիկայի ոլորտում, որը շնորհվում է մինչև 40 տարեկան երիտասարդ գիտնականներին: Մրցանակը շնորհվում է չորս տարին մեկ անգամ: Մրցանակի դրամական պարգևը մոտ 15 հազար կանադական դոլար է: Ֆիլդսի մրցանակը հաճախ անվանում են «Մաթեմատիկայի ոլորտի Նոբելյան մրցանակ», քանի որ իսկական Նոբելյան մրցանակն այդ ոլորտում չի շնորհվում: Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում: 1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. Ֆիզիկայի ոլորտում պարգևատրում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան Քիմիայի ոլորտում պարգևատրում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում պարգևատրում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն Գրականության ոլորտում՝ Շվեդիայի ակադեմիան Խաղաղության ոլորտում՝ Նորվեգիայի խորհրդարանի նշանակած հանձնաժողովը Էկոնոմիկայի ոլորտում շնորհվում է 1969 թվականից: Գոյություն ունի երկու վարկած, թե ինչը դրդեց Նոբելին մրցանակ չշնորհել մաթեմատիկայի ոլորտում նվաճումների համար: Ըստ առաջին վարկածի, մաթեմատիկան Ալֆրեդ Նոբելի հետաքրքրությունների շրջանակից դուրս էր: Նա միշտ կիրառվող գիտությունների կողմնակից է եղել, օրինակ, քիմիայի ու ֆիզիկայի: Մաթեմատիկան Նոբելը կատակով անվանում էր «տեսական շահարկումներ»: Սակայն մրցանակի հիմնադրի կողմնակիցները հավանություն չեն տալիս այս վարկածին՝ նշելով, որ Նոբելն առաջին հերթին գիտնական էր և երբեք չէր կարող թերագնահատել մաթեմատիկայի նշանակությունը: Կա նաև մեկ այլ ոչ պաշտոնական վարկած, որը լույս է սփռում գիտնականի տարօրինակ որոշման վրա: Ասում են, որ Ալֆրեդ Նոբելը հանեց մաթեմատիկան մրցանակակիր գիտությունների շարքից, ղեկավարվելով զուտ անձնական նկատառումներով: Պատճառն այն է, որ նրա սիրեցյալը դավաճանել էր իրեն հայտնի շվեդացի մաթեմատիկոս Մագնուս Գուստավ Միթթագ-Լեֆլերի հետ: Եթե Նոբելը ընդգրկեր մաթեմատիկան մրցանակակիրների շարքում, ապա նրա սահմանած մրցանակը կհանձնվեր մրցակցին: Հավանական է, որ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան այն կհանձներ Միթթագ-Լեֆլերին: Ալֆրեդ Նոբելը չէր կարող նման անարդարություն հանդուրժել: Լինելով խելացի և հեգնանքի հակված մարդ, նա ելք գտավ իր համար նվաստացուցիչ այդ վիճակից: Նա ուղղակի ջնջեց մաթեմատիկան գիտական մրցանակի հավակնող գիտությունների ցանկից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |