Բնական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է![]() 23 օգոստոսի 2014 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը վերսկսել է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր օգոստոսի 20-ին սողանքի արդյունքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այս մասին հայտարարել է Վրաստանի գազափոխադրող ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեն: Նրա խոսքով` գազատարը փորձնական աշխատանքի է դրվել նախորդ գիշեր, իսկ ամբողջ ծավալով աշխատանքը վերականգնվել է 10:00-ին, հաղորդում է Armenia Today-ը: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը, դառնալով «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոս դուստր ընկերություն,վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |