Առէկսիմբանկը միացել է Ice Bucket Challenge-ին` մարտահրավեր նետելով հայաստանյան բոլոր բանկերին

Առէկսիմբանկը միացել է Ice Bucket Challenge-ին` մարտահրավեր նետելով հայաստանյան բոլոր բանկերին

PanARMENIAN.Net - Համացանցում մեծ տարածում է ստացել Ice Bucket` «Սառցե ցնցուղ» միջազգային բարեգործական առցանց ֆլեշմոբը, որի շրջանակներում ինչպես հասարակ, այնպես էլ հայտնի մարդիկ իրենց վրա սառցե ջուրեն լցնում, այնուհետև տեղադրում համապատասխան տեսանյութ համացանցում և դրանով մարտահրավեր նետում մեկ այլ անձի կամ, ըստ ցանկության, որոշակի գումար են փոխանցում բարեգործական նպատակով: Ֆլեշմոբին արդեն մասնակցել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, դերասաններ Վին Դիզելն ու Ջորջ Բուշ-կրտսերը: Ակցիային միացել են նաևԱռէկսիմբանկի աշխատակիցները:

«Մեր բանկի տասն աշխատակից ցանկություն հայտնեց ջրվել սառցե ջրով, որը և մենք իրականացրեցինք այսօր Հյուսիսային պողոտայում` բազմաթիվ անցորդների ներկայությամբ», - հայտնել է ֆլեշմոբի կազմակերպիչ և անմիջական մասնակից` Առէկսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

«Բանկի մյուս աշխատակիցները կցուցաբերեն նյութական օգնություն, որը կհավաքվի հանգանակությունների արկղի մեջ և կուղղվի «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը: Ֆլեշմոբի կանոններով` այն անձը, ով առաջինը համացանցում կտեղադրի տեսանյութ իր մասկացությամբ, իրավունք ունի նշել հաջորդ մասնակցին: Այսպիսով` մենք մարտահրավեր ենք նետում բոլոր հայաստանյան բանկերին», - եզրափակել է Հակոբյանը, տեղեկացնում են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ լրատվական ծառայությունից:

Ice Bucket Challenge բարեգործական ակցիայի շրջանակում բազմաթիվ հանրահայտ անձինք համացանցում տեղադրել են տեսանյութեր` միանալով երկրորդային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ պայքարին: Ընդամենը մեկ ամսում ակցիան գրավեց աշխարհը: Այս պահին դրան մասնակցում են նաև Հայաստանի բնակիչները: Ակցիան սկսվել է հուլիսին: Մասնակիցներն իրենց վրա սառցե ջուր են լցնում, ինչից հետո մարտահրավեր են նետում ցանկացած 3 մարդու: Վերջիններս, իրենց հերթին, պետք է 24 ժամվա ընթացքում կրկնեն դա կամ գումար փոխանցնեն հիվանդությունն ուսումնասիրող հիմնադրամին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---