Իրանը զինում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Իրաքում պայքարող քրդերին![]() 26 օգոստոսի 2014 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քուրդիստանի կառավարության ղեկավար Մասսուդ Բարզանին հայտարարել է, թե Իրանը զենք ու զինամթերք է մատակարարել քրդական ռազմական խմբավորումներին, որոնք մարտնչում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ, հաղորդում է BBC-ն: «Մենք զենք խնդրեցինք, և Իրանն առաջին երկիրն է, որն այն տրամադրեց մեզ», - Հայտարարել է Բարզանին Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան արդեն զենք են մատակարարում քրդերին: Զենքի մատակարարման հնարավորության մասին հայտարարել են նաև եվրոպական մյուս երկրները: Ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական պետության» ջիհադականներին անվանել է ամենանշանակալից վտանգը, որի հետ Միացյալ Նահանգները բախվել են վերջին տարիներին: Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի հանդիպումը, որի ընթացքում Զարիֆը հայտարարել է, որ հասել է տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ ընդհանուր քարոզարշավ սկսելու ժամանակը: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավել են Սիրիայի արևելքում մի շարք բնակավայրեր և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |