Մահացած զինվորի քրգործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել30 օգոստոսի 2014 - 14:01 AMT PanARMENIAN.Net - 2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ) ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել էր: Մահվան պատճառը նույնն էր՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումը: Հաջորդ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել էր Իջևան, այցելել դեպքի վայր, այնուհետև ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել: Նախարարին ներկայացվել էին գործով նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասներ, նա հանձնարարել էր անել հնարավորը՝ ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |