Լեռնային Ղարբաղի 1991 թվականի հանրաքվեն օրինական է եղել 2 հունիսի 2006 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարության տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղում 1991թ. դեկտեմբերի 10-ին անկացված հանրաքվեն օրինավոր բնույթ ուներ: Այն անցկացվել է այդ պահին ԽՍՀՄ գործող օրենսդրությանը լիովին համապատասխան, ինչը թույլ է տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը տարանջատել այլ տարածաշրջանային հակամարտություններից եւ հասնել միջազգային ասպարեզում նրա արդարացի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նա հիշեցրել է, որ 2005 թվականին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի լսումների ժամանակ` նվիրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հակամարտության կարգավորման ուղիներին: «Սերժ Սարգսյանը հնչեցրել է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները` Հայաստանի կառավարության տեսակետից: Դա վերաբերում է ԼՂՀ ապագա կարգավիճակին, Ադրբեջանի իշխանություններին ԼՂՀ ենթակայության որեւէ ձեւի մերժմանը, ԼՂՀ անկլավայնության բացառմանը եւ այլն: Հայաստանի համար որպես սկզբունքային եւ ընդունելի փոխզիջում առաջարկվել է հետեւյալը. Հայաստանը, չնայած ԼՂՀ ստեղծման իրավազորությանը եւ նրա` որպես անկախ ժողովրդավարական պետության բազմամյա անընդմեջ գոյության փաստին, կարող է համաձայնել լրացուցիչ հանրաքվեի անկացմանը, եթե հանրաքվեն կազմակերպվի ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հովանու ներքո», հայտարարել է Ղուլյանը, գրում է «Ազատ Արցախ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |