Բաքվում հետաքրքիր են համարում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու վերաբերյալ Սերգեյ Իվանովի հայտարարությունը առաջին հերթին հետաքրքրիր է որպես հաստատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ճեղքման հասնելու հնարավորության առումով: Այդ մասին Բաքվում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, խաղաղպահ կոնտինգենտի ներկայությունը ենթադրում է «յոթ շրջանների ռեալ ազատագրում»: «Իմ մոտ եղած տեղկատվության համաձայն, Մոսկվան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կառուցողական գործողություն է իրականացնում եւ լրացնում է ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ջանքերը»,-նշել է նա:



Իսկ ինչ ուղղակիորեն վերաբերում է ռուս խաղաղպահների հարցին, ապա քաղաքագետը գտնում է, որ դրանք կարող են հայտնվել միայն ԵԱՀԿ դրոշի ու ղեկավարության ներքո, թվաքանակով ոչ ավել քան 30 տոկոս ողջ օգտագործվող ռազմական կոնտինգենտի թվաքանակից:



«Այդ հարցերը արդեն մշակվում էին դեռ 90-ականների կեսերին կարգավորման փուլային ծրագրի նախապատրաստման գործընթացի ժամանակ, իսկ սկզբունքային դրությունները քննարկվել են Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովին: Պետք չէ վախենալ մեր հողի վրա ռուս խաղապահների տեղակայման հնարավորությունից եւ զուգահեռներ անցակցնել Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Մերձդնեստրի շրջանի հետ: Չէ որ կա նաեւ նման օպերացիաներում դրանց մասնակցույթան եւ օգտակար փորձ: Միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ ռուս խաղապահների տեղակայումը կարող է որոշվել հայկական կողմի հետ համաձայնությամբ, եւ դա կարող է դառնալ Երեւանի կողմից պահանջվող անվտանգության հավելյալ երաշխիք»,- ընգծել է Մուսաբեկովը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---