Արսեն Ջուլֆալակյանը՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոն 12 սեպտեմբերի 2014 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությանը 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել է խորվաթ Նևեն Զուգաժին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Հայաստանն այս ոճում արդեն 11 տարի է՝ աշխարհի չեմպիոն չէր ունեցել: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կիսվելով զգացմունքներով, մարզիկը նշեց, որ վաղուց էր երազում այդ հաղթանակին մասին: «2009-ին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո միշտ 2-րդ տեղում էի: Զգում էի, որ ուժեղ եմ, բայց ինչ-որ բան պակասում էր: Այս անգամ լիովին կենտրոնացա ու տեսա արդյունքը»,- նշեց նա: Ավելի վաղ հայ ըմբիշը կիսաեզրափակիչում լարված գոտեմարտում 1:0 հաշվով հաղթել է վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, 1/8-րդ եզրափակիչում Ջուլֆալակյանը 12:1 հաշվով հաղթել է ավստրիացի Ֆլորիան Մարչալին, իսկ 1/16-րդ եզրափակիչում 9:0 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ: Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշը՝ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանը, առաջին իսկ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոյթաբային և դուրս մնացել հետագա պայքարից: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-իբրոնզե մեդալակիր, 2010-իաշխարհի արծաթե և2011-ի, 2013-իբրոնզե մեդալակիր։ 2008 և 2012-ի Օլիմպիադաների մասնակից է, միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նա աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է։ Հոր ղեկավարությամբ 1998 թվականից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 2001, 2003, 2004-ին դարձել է Հայաստանի պատանեկան չեմպիոն։ 2002-ի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր (2003, 2004թթ)։ 2004-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ,2005-ին՝Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե և 2006-ին՝արծաթեմեդալակիր, 2007-ին աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։ 2012-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |