Ամերիաբանկի վարկային պորտֆելը հատել է 200 մլրդ դրամի շեմը17 սեպտեմբերի 2014 - 14:04 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի օգոստոսին Ամերիաբանկի վարկային պորտֆելը հատել է 200 մլրդ դրամի շեմը (մոտ $500 մլն): Այս մասին սեպտեմբերի 17-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարեց բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյան` նշելով, որ 2013-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է 460 մլն ԱՄՆ դոլար: «Այսինքն, արդեն ունենք մոտ 45 մլն դոլարի վարկային պորտֆելի աճ: Ընդ որում, կորպորատիվ վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի 82%-ը: Այս տարվա առաջին 7 ամիսներին արձանագրել ենք վարկային պորտֆելի 10% աճ: Պլանավորում ենք մինչև տարեվերջ այն հասցնել 550 մլն դոլարի, իսկ դա էլ նշանակում է, որ վարկային պորտֆելը մեկ տարում ավելանալու է 90 մլն դոլարով կամ 17%-ով»,- նշեց նա` մանրամասնելով, որ կորպորատիվ վարկային պորտֆելն էլ բաժանվում է երկու մասի` խոշոր և ՓՄՁ: Գագիկ Սահակյանի խոսքով, տարեսկզբից միայն ՓՄՁ վարկավորման պորտֆելի աճը կազմել է 29,4%, որն աննախադեպ ցուցանիշ է, իսկ խոշորինը` 13,2%. «Առաջին հայացքից 13,2 % կարող է փոքր թվալ, բայց փաստացի թվով էլի շատ մեծ ցուցանիշ է»: Անդրադառնալով տնտեսության սեկտորներին` բանախոսը նշեց, որ բանկը մեծապես հետաքրքրված է և առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ու հանքարդյունաբերության ոլորտներին, որոնք վարկավորման տեսանկյունից քիչ ռիսկային ու առավել հեռանկարային են: «Էներգետիկայի առումով ամեն ինչ բավական պարզ ու հստակ է. կա հստակ սակագին որոշակի ժամանակաշրջանի համար, ինչը հնարավորություն է տալիս երկարաժամկետ բիզնես ծրագիր մշակել, պլանավորել: Այս ոլորտում պատրաստ ենք գնալ երկար, դեռևս չիրականացված պրոեկտների: 2014-ի առաջին կիսամյակի կտրվածքով այս ոլորտի վարկավորմանը հատկացրել ենք 17 մլրդ դրամ: Մեզ համար հետաքրքիր բիզնես է հանքարդյունաբերությունը: Գործակցում ենք Հայաստանում գործող կարելի է ասել բոլոր խոշոր հանքարդյունաբերողների հետ: Իհարկե, այստեղ էլ միջազգային շուկայում գների փոփոխության ռիսկը կա, բայց մեզ համար շատ հետաքրքիր բիզնես է: Հետաքրքրված ենք նաև ջերմոցային տնտեսությւոններ վարկավորմամբ, որը սկսեցինք 2013 թվականից և ակտիվ զարգացնում ենք»,- նշեց բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Որպես բանկի համար հետաքրքիր ճյուղ բանախոսը նշեց նաև գյուղատնտեսական մթերքների մշակումն ու արտահանումը` կապված Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցնեի ֆոնին պահանջարկի աճին. «Առաջիկայում պատրաստվում ենք ավելի շատ ուշադրություն դրաձնել գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը: Մեր գնահատականներով, պատժամիջոցները դեռ մի քանի ամիս կշարունակվեն»: Ամերիաբանկը կորպորատիվ հաճախորդների համար որևէ նոր փաթեթ առաջիկայում չի պատրաստվում առաջարկել, քանի որ բանկի աշխատելաոճը պարտադրում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: «Կորպորատիվ հաճախորդների համար ընդհանուր առաջարկ Ամերիաբանկը չունի, քանի որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բանկը չունի 2 կորպորատիվ հաճախորդ` նույն պայմաններով. մեկի մոտ տոկոսն է բարձր, մեկի պահանջն է բոլորովին այլ է: Ամենակարևորը հաճախորդի հետ հանդիպման ժամանակ նրա կարիքները բացահայտելն է: Գուցե նա գալիս է վարկի համար, բայց նրան առաջարկենք բոլորովին այլ պրոդուկտ: Մեր հիմնական քաղաքականությունն է, որ մեր կորպորատիվ հաճախորդը գոհ լինի բանկի սպասարկումից, բանկի հետ աշխատելը պետք է լինի հաճելի: Մեր բանկում գործում է հաճախորդի մենեջերի տեխնոլոգիան, երբ հաճախորդը գործացության ամբողջ ընթացքում ` հաշիվ բացելուց, մինչև գործարքներ, շփվում է մեկ մարդու հետ: Մեզ համար կարևոր է անհատական մոտեցումը, կարիքների բացահայտումն ու սպասարկման որակը: Ժամանակը փոխվել է: Հիմա ոչ թե հաճախորդն է գալիս դեպի բանկ, այլ մենք ենք գնում դեպի հաճախորդը, զանգում ենք, գնում ենք, ներկայանում ու ներկայացնում ենք մեր պրոդուկտները: Հաճախորդի հետ անկեղծ, հետևողական լինելը, դա է մեր հիմնական աշխատաոճը»,- մանրամասնեց Գագիկ Սահակյանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |