ՄԱԿ-ի ԱԽ-ն Էբոլան հայտարարել է աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք19 սեպտեմբերի 2014 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որով Էբոլայի վարակը աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք է ճանաչվում, հայտնում է BBC-ն: ՄԱԿ-ի ԱԽ-ն, որն առաջին անգամ էր գումարել մարդկանց առողջությանը նվիրված նիստ, կոչ է արել օգնել Աֆրիկայի արևմուտքում համաճարակի դեմ պայքարին: Հայտարարության մեջ աֆրիկյան երկրներին կոչ է արվել հանել սահմանափակումներն այն երկրների հետ սահմաններից, որոնք տուժել են Էբոլայից, քանի որ այդպես միայն ուժեղացնում են մեկուսացումն ու խանգարում վիրուսի դեմ պայքարին: Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս պահին վարակվածների թիվն անցում է 5000-ը: Էբոլայից արդեն մահացել է 2.600 մարդ: Վիրուսի դեմ պայքարում պահանջվում է $1 մլրդ: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: ԱՀԿ-ն խոստանում է այն ստեղծել մինչև 2015-ը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ավելի վաղ Սիերա Լիոնեն հայտարարել է եռօրյա համընդհանուր կարանտին` փորձելով դադարեցնել Էբոլա համաճարակի տարածումը: Իշխանությունները պահանջում են բոլոր բնակիչներից պահանջում են ուրբաթ կեսգիշերից մինչև սեպտեմբերի 21-ը տնից դուրս չգալ: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |