Թբիլիսիի Սբ Մինաս հայկական եկեղեցու տանիքը փլուզվել է. Անձրևաջրերից փտել էր

Թբիլիսիի Սբ Մինաս հայկական եկեղեցու տանիքը փլուզվել է. Անձրևաջրերից փտել էր

PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվել է : Պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է, հայտարարել է Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն:

«Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»,- ասել է նա, գրում է Cilinet-ը:

Սբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, և 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: Եվ 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Երևանցոց Սբ Միասնը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել, և տեղաբնակներն այնտեղ պահպանել են օգտագործման համար ոչ պիտանի իրերը:

Չնայած Վրաստանի մշակույթի նախարարությունը Սուրբ Մինաս եկեղեցին ընդգրկել է մշակութային հուշարձաների ցանկում` դրա տարածքն այսօր սեփականաշնորհված է եկեղեցու բակի բնակիչների կողմից:

«Մինչ սեփականաշնորհելը փոխեցին եկեղեցու հասցեն, որից հետո սեփականաշնորհեցին: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, արդեն մեկ տարի է՝ հարուցվել է գործ Վիրահայոց թեմի և սեփականաշնորհած բնակիչների միջև, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասել է վիրահայոց թեմի իրավական հարցերի պատասխանատու Լևոն Իսախանյանը:

Սուրբ Մինասի եկեղեցու ամբոջ տարածքը պետռեգիստրում գրանցված է որպես հարևաններից մեկի տան դահլիճ և նրան է պատկանում: Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն նշել է, որ քանի դեռ իրավական հարցերը չեն լուծվել, չեն կարող սկսել եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009-ին քանդվեց Սբ Մուղնեցոց եկեղեցին, իսկՍբ Նշան եկեղեցում2012-ին հրդեհ էր բռնկվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---