iOS 8-ը շուտով հայերեն հիմնական ստեղնաշար կունենա20 սեպտեմբերի 2014 - 18:42 AMT PanARMENIAN.Net - iPhone ու iPad այն օգտատերերը, որոնք արդեն հասցրել են բեռնել նոր՝ iOS 8 օպերացիոն համակարգը, շուտով հայերեն հիմնական ստեղնաշար կունենան: Դրա վրա աշխատել է Macadamian Armenia-ի iOS ծրագրավորող Հակոբ Վարդանյանը, օգնել է նրան Սամվել Հովհաննիսյանը: Ինչպես հեղինակը պատմեց PanARMENIAN.Net ին, հայերեն ստեղնաշար iOS-ի համար վաղուց էր ուզում գրել, բայց նման հնարավորություն չկար: «Մի քանի անգամ նույնիսկ փորձել եմ կապվել Apple ընկերության հետ, առաջարկել գաղափարը, բայց այդպես էլ չի հաջողվել: Նոր iOS 8-ն արդեն ընձեռեց նման հնարավորություն ու միանգամից գործի անցա»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի շատ ժամանակ է ծախսել ոչ թե ստեղնաշարը գրելու, այլ նոր տեխնոլոգիան ուսումնասիրելու վրա: iOS 8 օպերացիոն համակարգի շնորհանդեսը սեպտեմբերի 17-ին էր: Այն հասանելի է iPhone 4S-ի, iPhone 5-ի, iPhone 5C-ի, iPhone 5S-ի, iPad mini-ի, iPod touch 5-ի, iPad 2-ի համար: Tapjoy-ի ծրագրավորողների տվյալներով, ամենաակտիվը iOS 8-ը սկսել են բեռնել iPod touch-ի օգտատերերը, որոնց 7,65%-ն օպերացիոն համակարգը թարմացրել է առաջին 18 ժամվա ընթացքում: Այդ նույն ժամանակահատվածում նման որոշում է կայացրել նաև iPhone օգտատերերի 6,6%-ը, iPad՝ 3,96%-ը: Այս պահի դրությամբ ընկերությունը ստուգում է ստեղնաշարը, ինչը, ըստ Հակոբ Վարդանյանի, ևս մի քանի օր կտևի: Հաստատվելուց հետո արդեն այն կհայտնվի App Store-ում, որտեղից էլ հնարավոր կլինի բեռնել: Նոր՝ հիմնական ստեղնաշարը կազատի օգտատերերին նախորդ օպերացիոն համակարգերի պես հայերեն տառատեսակով գրելու համար տարբեր հավելվածներ բեռնելու անհրաժեշտությունից: Հայաստանում iPhone ու iPad օգտատերերը մշտապես բողոքում են սմարթֆոններում ու պլանշետներում հայերեն հիմնական ստեղնաշարի բացակայությունից: Կան հավելվածներ, որոնք թույլ են տալիս գրել հայերեն տառատեսակով, բայց դրանցից օգտվելն անհարմար է ու ժամանակատար: Դեռ նախորդ տարի՝ 2013-ի փետրվարին, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ էր հղել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկին, որտեղ նշել էր, որ չնայած ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի են տարածվում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում՝ ծառայելով ուսուցիչներին և աշակերտներին, մասնավորապես՝ iPad-ները չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորություն, քանի որ iOS-ը հայերեն ստեղնաշար չունի: Նրա խոսքով, համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է ընդհանուր շահերից. նախարարը պատրաստակամություն էր հայտնել այս հարցում աջակցություն ցուցաբերել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |