8  29.09.14 - ՄԱԶԾ ղեկավար Հելեն Քլարկի ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը
4  29.09.14 - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԶԾ ղեկավար Հելեն Քլարկին

ԱԳ նախարար. Բաքուն փորձում է ղարաբաղյան խնդիրը տեղափոխել ատյաններ, որտեղ այն խորը չեն ընկալում

ԱԳ նախարար. Բաքուն փորձում է ղարաբաղյան խնդիրը տեղափոխել ատյաններ, որտեղ այն խորը չեն ընկալում

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին: Համատեղ ասուլիսում ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան գործընթացն այլ ատյաններ տեղափոխել, որտեղ չկա խնդրի խորը ընկալում:

ԱԳ նախարարն այսպիսի հայտարարություն է արել՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը ՄԱԿ ԳՎ 69-րդ նստաշրջանում, որտեղ վերջինս թվարկել է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած բանաձևերը:

«Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը ՄԱԿ ԳՎ 69-րդ նստաշրջանում ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, որոնք միջազգային հանրությունը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով և որոնք արտացոլված են համանախագահ երկրների 5 համատեղ հայտարարություններում»,-ասել է Է. Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի թվարկած կազմակերպությունների թվում չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ և ունի միջազգային հանրության միջնորդական առաքելության մանդատը:

«Ադրբեջանի արտգործնախարարի թվարկած կազմակերպությունները ոչ միայն չունեն այդպիսի մանդատ, այլ չեն էլ զբաղվում այդ հարցերով»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության մամուլի ասուլիսում Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին ընդունելու և օգնություն ցուցաբերելու համար: Նա նշել է նաև, որ բարձր է գնահատում Հայաստանի դերը UNDP գործադիր խորհրդի աշխատանքներում, ինչպես նաև մասնակցությունը ՄԱԿ այլ մարմինների ու կառույցներին աշխատանքին, մասնավորապես, ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում հետագա գործակցությունը, հաշվի առնելով, որ UNDP տարածաշրջանային գրասենյակը Սլովակիայից տեղափոխվել է Թուրքիա, իսկ Երևանն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել այդ փաստի առնչությամբ՝ Քլարկը հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որը հարմար կլինի Երևանին:

«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին զարգանալ այն ուղիով, որը նա ինքն է ընտրում: Մենք միշտ հաշվի ենք առնում այս կամ այն երկրի առանձնահատկությունները: Ուստի մենք կարևորում ենք տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման Հայաստանի ընտրած ուղին»,-հավելել է նա:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Երևանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությունը Հայաստանի զարգացմանը անկախության 23 տարիներին:

Ըստ նրա, Քլարկի հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային օրակարգում առկա գլոբալ խնդիրներ, այդ թվում ՄԱԿ-ի դերը նման խնդիրնեի լուծման գործում:

«Կողմերը նաև համակարծիք էին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում ու Սիրիայում բռնության անթույլատրելիության մասին»,-ասել է նախարարը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 190 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Մարտական գործողությունների գոտուց ստիպողաբար հեռացել է արդեն 9,5 մլն մարդ:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 3 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---