Ֆրանսիացի ազգայնականներն առաջին անգամ անցել են Սենատ29 սեպտեմբերի 2014 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կայացած Սենատի մասնակի ընտրություններում պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան են անցել «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության անդամները: Ինչպես հայտնում է Euromag-ը, Սենատ է անցել երկու քաղաքական գործիչ՝ Մարսելի 7-րդ հատվածի 46-ամյա քաղապետ Ստեֆան Ռավիեն և հարուստ քաղաք- հանգստավայր Ֆրեժյուսի 26-ամյա թաղապետ Դավիթ Ռաշլին, որը հաղթել է Վար դեպարտամենտում: Վերջինս նաև ամենաերիտասարդ սենատորն է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Հաղթանակն ավելի շատ խորհրդանշական է, քան գործնական: Պատգամավորները նույնիսկ չեն կարողանա խմբակցություն կազմել՝ դրա համար առնվազն 10 մանդատ է հարկավոր: Սակայն ընտրությունները ցույց են տալիս, որ ազգայնականները շարունակում են քաշ հավաքել Ֆրանսիայի հասարակության շրջանում, նրանց հայացքները կիսում է ֆրանսիացիների մեծ մասը: «Դա մեծ ու պատմական հաղթանակ էր «Ազգային ճակատի» համար: Մենք առաջին անգամ կհայտնվենք Սենատում, որտեղ միանգամից երկու ներկայացուցիչ կլինի մեր կուսակցությունից»,-ասել է կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը: Անցած ընտրությունների արդյունքում ընտրվում էր 348 պատգամավորից 179-ը: 114 տեղ ստացան աջ կենտրոնամետ ուժերը, այդ թվում նաև անցած շաբաթ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կուսակցությունը: «Կանաչներն» ու ձախակողմյան մյուս կուսակցությունները ստացան 59 տեղ: Այդպիսով, ընտրությունները խոշոր պարտություն դարձան իշխող սոցիալիստների համար: Նախագահ Օլանդի վարկանիշը նվազել է մինչև 13 տոկոս: Ընտրողները երես թեքեցին Սոցիալիստական կուսակցությունից հիմնականում Օլանդի տնտեսական ծրագրի ձախողման արդյունքում, որը հանգեցրեց տնտեսական աճի կասեցման ու գործազրկության աճի: Ազգայնականների ծրագիրն առաջարկում է ավելի կոշտ ներգաղթային օրենքներ սահմանել, ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել, ավելի սերտ հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ: Մարին լը Պենը հայտնի քաղաքական գործիչ, ազգայնականների բազմամյա առաջնորդ Ժան Մարի լը Պենի դուստրն է: 2002-ին նա ընտրությունների առաջին փուլում հաղթեց Ժակ Շիրակին և նախագահ չդարձավ միայն «բողոքային քվեարկության» արդյունքում: Մարին լը Պենը նույնպես ունի նախագահական ընտրարշավի փորձ՝ 2012-ին նա երրորդն էր ընտրություններում և խոստացավ հետագայում ևս առաջադրվել նախագահի պաշտոնում: 2014-ին «Ազգային ճակատը» Եվրախորհրդարանի ընտրություններում հավաքեց ձայների 25 տոկոսը՝ ցույց տալով երկրորդ արդյունքը երկրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |