Թուրքական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում. «300.000 մարդ սպասում է մեր տներին»30 սեպտեմբերի 2014 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքական շինարարական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգի» գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը: Թուրք գործարարը նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը: «Ներկա պահին Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներևակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ: Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել է Յուսուֆ Օզթյուրքը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ նման անունով որևէ կազմակերպություն Երևանում որևէ ծրագիր չի իրականացնում: Սակայն վերջնական պատասխան խոստացել են տրամադրել ավելի ուշ՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ հարցը պարզելուց հետո: Թուրքական «Օզթյուրքլեր հոլդինգ» ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու: Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |