Հունիսի 18-20-ը կկայանան Ղարաբաղի հարցով բանակցություններ Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում

PanARMENIAN.Net - Հունիսի 18-20-ը մերձմոսկովյան Սնեգիրի քաղաքում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրությունների ներկայացուցիչների բանակցությունների 10-րդ փուլը` տարածաշրջանային հակամարտությունների Դարտմուտի կոնֆերանսի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակներում: Քննարկվող հարցերի շրջանակը կորոշվի տեղում: Սակայն պարզ է, որ բանակցությունների 10-րդ փուլի ընթացքում ծրագրվում է քննարկել վերջերս Բուխարեստում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:



Հայաստանի պատվիրակության կազմը որոշ փոփոխությունների է ենթարկվել. պատվիրակության կազմ են ընդգրկվել Հայաստանի օմբուդսմենը, ինչպես նաեւ «Իրավական կամայականության դեմ» հիմնադրամի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:



Տարածաշրջանային հակամարտությունների հարցով Դարտմուտի կոնֆերանսը Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափերից միակն է, որտեղ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը: Դարտմուտի կոնֆերանսի Ղարաբաղի հարցով բանակցությունների 9-րդ փուլում 2005 թվականի դեկտեմբերին համաձայնեցվել է Տարածաշրջանում խաղաղ գործընթացի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, որը հավանության է արժանացել Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից: Սույն տարվա մարտին նախագահներ Հարոլդ Սոնդերսն ու Վիտալի Նաումկինը առաջին անգամ այցելեցին Բաքու, Երեւան ու Ստեփանակերտ, հայտնում է Դե-Ֆակտոն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---