Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայաստանի նորընտիր խոսնակին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը շնորհավորել է Տիգրան Թորոսյանին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Ասադովի ուղերձն ընթերցվել է այսօր Երեւանում` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի 27-րդ լիագումար նստաշրջանի փակման ժամանակ, ՍՏՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւի կողմից:



Այսօր ՍՏՀԿ ԽՎ նախագահությունը Հայաստանից անցավ Ադրբեջանին. Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ասաֆ Հաջիեւին փոխանցեց նախագահության խորհրդանիշը` փայտե մուրճը: ՍՏՀԿ ԽՎ հաջորդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 22-23-ին, եւ հայկական կողմը դրան մասնակցելու հրավեր է ստացել Ադրբեջանից, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---