Ի. Ալիեւ. «Պետք է մինչեւ վերջ գնալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով»

PanARMENIAN.Net - «Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա», - ամերիկյան NBC հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, դժվար է խոսել կարգավորման ժամկետների մասին, քանի որ դա կախված է ոչ միայն Ադրբեջանից: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, բացառությամբ Հայաստանի, բոլոր երկրների, միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի կողմիցե: Մենք երբեք չենք համաձայնի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատմանը կամ անկախության հռչակմանը: Մենք կարող ենք Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին տրամադրել ինքնավարության աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր կարգավիճակը, սակայն այս ամենը կարող է լինել միայն եւ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ընդգծել է Ալիեւը:



Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը 10 տարուց ավելի բանակցություններ է վարում: «Մեր երկրին խորհուրդ է տրվում չենթադրել ռազմական ճանապարհ: Մենք գտնում ենք, որ քանի դեռ կա վեճը կամ հակամարտությունը հաղաղ լուծելու հնարավորորթյուն, պետք է միջեւ վերջին պահը ընթանալ այդ ուղղությամբ»,- ասել է Ալիեւը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---