Վերծանվել է Ա-320 աէրոբուսի խոսակցությունները գրանցող ինքնագրիչը

PanARMENIAN.Net - Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել է Սեւ ծովում կործանված Ա-320 աէրոբուսի խոսակցային ինքնագրիչի վերծանումը: Ինքնագրիչը գրանցել է 33-րոպեանոց խոսակցություններ, ներառյալ «հատուկ իրավիճակի» սկիզբն ու զարգացումը: «Պարզվել է, որ խոսակցությունների մեծ մասը անձնակազմի անդամների միջեւ եղել է հայերեն լեզվով: Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների օգնությամբ կատարվել է հստակ ռուսերեն թարգմանություն»,-ասվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամլո հաղորդագրության մեջ:



Քաղավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշների համաձայն ինքնագրիչի գրառումները չեն հրապարակվի, նշվում է հաղորդագրության մեջ: Տրանսպորտի նախարարությունում մեզ հաղորդեցին նաեւ, որ Միջազգային ավիացիոն կոմիտեն շարունակում է վերծանել պարամետրային ինքնագրիչների գրառումները, որ պարունակում է 300 պարամետրային եւ միանվագ հրամաններ: Անց է կացվում նաեւ ինքնագրիչների եւ վերահսկման ցամաքային միջոցների գրառումների սինխրոնիզացիա: Բացի այդ, մեկնարկել են Ա-320 ինքնաթիռի տրենաժորի վրա այդ թռիչքի մոդելավորման նախապատրաստման աշխատանքները:



Հիշեցնենք, որ Ա-320 ինքնաթիռը վթարի ենթարկվեց մայիսի 3-ին վայրէջքի գնալով Սոչիի օդանավակայանում բարդ օդերեւույթաբանական պայմաններում: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղացի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ էին) եւ անձնակազմի անդամները (ութ հոգի` երկու օդաչու, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդներ):
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---