ԱՄՆ-ն առաջին անգամ ուղիղ բանակցել է քրդերի հետ. Մինչ այդ, իսլամիստներն արդեն ավիացիա ունեն![]() 17 հոկտեմբերի 2014 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի ներկայացուցիչներն առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել սիրիացի քրդերի հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, այդ թվում պաշարված Կոբանի մատույցներում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է Reuters-ը: Որոշ տվյալներով, բանակցությունները քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության հետ տեղի են ունեցել Փարիզում հանգստյան օրերին: Գործակալությունը նշել է նաև, որ ավելի վաղ այս շաբաթ բանակցություններ տեղի ունեցան ԱՄՆ ու Թուրքիայի զինվորականների միջև: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, դրանք «շատ, շատ լավ անցան»: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Փարիզը մտադիր չէ զենք մատակարարել քուրդ աշխարհազորայիններին, կասեցնելու համար ԻՊ գրոհայինների հարձակումը քրդաբնակ Կոբանի վրա: Նախագահը նշեց, որ Ֆրանսիան «ամեն հնարավորը կանի» օգնելու համար սիրիացի քրդերին: Թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, դեռ չի ասվում: ԻՊ գրոհայինները պաշարեցին Կոբանին սեպտեմբերին: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Մինչդեռ ԻՊ գրոհայինները առաջին թռիչքներն են կատարել հակառակորդից առգրավված ինքնաթիռներով, հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Ծայրահեղականների տրամադրության տակ է հայտնվել 3 ինքնաթիռ: Որոշ տվյալներով, դրանք բազմաթիրախային կործանիչներ են, ենթադրաբար Միգ-21 և ՄիԳ-23 տեսակի: Թռիչքներն անցել են Հալեպի արվարձաններում: Գրոհայինները բարձրացրել են ինքնաթիռները Ջիրահ օդանավակայանից, որ գտնվում է քաղաքի արևելքում: Այդ ռազմական օբյեկտը համարվում է արաբական երկրում ԻՊ ամենամեծ ռազմակայանը: Գործակալությունը նշում է, որ Իրաքից ու Սիրիայից ժամանած ԻՊ գրոհայինները ուսուցանում են մարտիկներին: Տեղեկություն կա, որ ահաբեկիչներին նախապատրաստոմ են թռիչքների Իրաքի ՌՕՈւ դասալիքները: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |