ԵՏՄ առավելությունն անդամ փոքր երկրների համար ակնհայտ է. Ամերիկացի քաղաքագետի անդրադարձը ՀՀ-ի անդամակցմանը

ԵՏՄ առավելությունն անդամ փոքր երկրների համար ակնհայտ է. Ամերիկացի քաղաքագետի անդրադարձը ՀՀ-ի անդամակցմանը

PanARMENIAN.Net - Ինչպես էլ ապագայում դրսևորվի ԵՏՄ քաղաքականությունը, Հայաստանը, որպես Կովկասի երեք հետ-սովետական երկրների թվում ամենամեկուսացածն ու աղքատը, հնարավորություն կուենան միավորել իր տնտեսությունը Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսության հետ: Silk Road Reporters կայքում հրապարակված հոդված նման տեսակետ է հայտնել Վաշինգթոնում Ջոն Հոփքինսի համալսարանին կից Կովկասի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Ջոն Ս. Ք. Դեյլին:

«ԵՏՄ-ն նախատեսված է անդամ երկրների միջև տնտեսական գործակցության ավելացման համար, որոնք, ըստ պայմանագրի պայմանների, համաձայն են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ հոսք երաշխավորել, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի բնագավառներում համաձայնեցված քաղաքականություն իրականացնել: ԵՏՄ անդամ երեք երկրին է պատկանում է ԱՊՀ ՀՆԱ-ի 85 տոկոսը, որը 2013-ին համարժեք էր 2.43 տրիլիոն դոլարին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասկած չունի, որ իր երկրի անդամակցումը ԵՏՄ-ին Եվրասիական ինտեգրման նոր փուլ կբացի իր երկրի համար:

ԵՏՄ առավելությունն անդամ փոքր երկրների համար ակնհայտ է. տեղացի արտադրողների համար միությանն անդամակցելը մատչելի ուղի կբացի դեպի ավելի մեծ ու ավելի շահավետ շուկա: Հայաստանի տնտեսությունն արդեն միահյուսված է ԵՏՄ մյուս անդամների տնտեսությունների հետ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրի ծավալը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ կազմել է 839 մլն դոլար, ինչը երկրի արտաքին առևտրի 23,1 տոկոսն է»,- գրում է Դեյլին:

Նա նշում է, որ էներգետիկան ևս ընդգրկված է ԵՏՄ օրակարգում, քանի որ երեք հիմնադիր պետություններին է պատկանում գազի և նավթի համաշխարհային պաշարների համապատասխանաբար 20 և 15 տոկոսը:

«Թեև այդ պետությունների բնակչությունը կազմում է համաշխարհային բնակչության 2,5 տոկոսը, դրանք զբաղեցնում են ցամաքի 15 տոկոսը: Այս պահին մշակվում է ընդհանուր էներգետիկ շուկայի հայեցակարգ, որը պետք է ընդունվի 2015-ի կեսերին: Վերջնական նպատակը ածխաջրածինների միացյալ շուկայի ստեղծումն ու մինչև 2025-ը ԵՏՄ բոլոր անդամների համար հասանելի միացյալ գազատար համակարգի ստեղծումն են»:

Այն ժամանակ, երբ շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ ԵՏՄ-ն կարող է գործիք դառնալ ռուսական տնտեսության ու քաղաքականության համար, Հայաստանը, ըստ հոդվածագրի, արդեն տարակարծության նշաններ է ցույց տալիս. օգոստոսի 15-ին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարեց, որ անգամ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չի հետևելու Ռուսաստանի օրինակին ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենամթերքի ներկրման արգելքի սահման հարցում՝ կապված ՌԴ դեմ պատժամիջոցների նրանց քաղաքականության հետ:

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին որոշ առանձնահատկությւններ ունի: Ինչպես Մինսկում նշեց նախագահ Սարգսյանը. «Անդամությունը որոշ առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն ընդհանուր սահմանի բացակայությունն ե: Սակայն կարծում ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը միասնական տնտեսական համակարգում»:

«Ի վերջո` ինչ տեսք էլ որ ապագայում ունենա ԵՏՄ քաղաքականությունը, Հայաստանը, որպես Կովկասի երեք հետ-սովետական երկրների թվում ամենամեկուսացած ու աղքատ պետություն, հնարավորություն կուենան միավորել իր տնտեսությունը Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսության հետ: Սակայն դեռ պետք է տեսնենք, արդյոք այդ ինտեգրացումը քաղաքական պաշար կունենա»,- եզրափակում է Ջոն Դեյլին:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունն իր յուրահատկությունն ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ մյուս անդամների հետ: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը կանոնակարգման, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների միասնական համակարգերին, որոնք ձևավորվում են ընդհանուր տնտեսական տարածքում:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ համար ավելի հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունը խոշորոգույն տնտեսակսն միավորում է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի իր դիրքերը աշխարհի տնտեսական քարտեզում ամրապնդելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---